Լեզվի կոմիտեն ներկայացնում է օտարաբանությունների և դրանց հայերեն համարժեքների նոր թողարկումը՝ նշելով, որ ցանկում ընդգրկված բառերը սովորական կդառնան ավելի ու ավելի շատ գործածվելու շնորհիվ:

Կոմիտեն հորդորում է խոսելիս ու գրելիս նկատի ունենալ օտար բառերի հայերեն հետևյալ համարժեքները.

  1. ափդեյթ - թարմացում
  2. բագաժ - ուղեբեռ, փխբ. պաշար
  3. բագաժնիկ - բեռնախցիկ
  4. բանկրոտ - սնանկ
  5. բրոկեր / բրոքեր - միջնորդ
  6. դիալոգ - երկխոսություն
  7. դրոժ - խմորիչ
  8. էսքիզ - ուրվանկար, ուրվագիծ
  9. էտալոն - չափանմուշ, ստուգանմուշ
  10. ժալյուզի - շերտավարագույր
  11. ժյուրի - մրցատյան
  12. լիկվիդացիա – 1. լուծարում, լուծարք, 2. վերացում
  13. լոմբարդ - գրավատուն
  14. կաբել - մալուխ
  15. կարաուլ - պահակախումբ
  16. կլապան - փական, կափույր
  17. կոնվերսիա - փոխարկում
  18. մակետ - մանրակերտ, նախանմուշ
  19. մենեջեր - կառավարիչ
  20. մետլախ - հախճասալ
  21. մոնոլոգ - մենախոսություն
  22. նասոս - պոմպ
  23. շտանգա - ծանրաձող
  24. պանիխիդա - հոգեհանգիստ
  25. պարազիտ - 1. մակաբույծ, 2. փխբ․ պորտաբույծ
  26. պյուրե - խյուս
  27. սեմեստր - կիսամյակ
  28. սեկտա - աղանդ
  29. տրենաժոր - մարզասարք
  30. քեմփ - ճամբար