ԵԱՀԿ-ն կաջակցի Հայաստանում հակակոռուպցիոն մարմնի ստեղծմանը
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանը և ԵԱՀԿ փորձագիտական խմբի ներկայացուցիչները` Անդրեյ Մունտեանի գլխավորությամբ քննարկել են Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի մի շարք հարցեր:
Նշենք, որ անդրադարձ է եղել հակակոռուպցիոն մասնագիտացված իրավապահ մարմին ստեղծելու գործընթացին:
Տվյալ ծրագրի շրջանակում, մայիսի 27-31-ը ԵԱՀԿ փորձագիտական խումբը Հակակոռուպցիոն մարմնի տեսլականի նախանշման շուրջ առաջարկություններ կազմելու նպատակով հանդիպումներ կունենա շահագրգիռ պետական այլ մարմինների հետ ևս:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում