Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխած՝ Երևանի ընդհանուր իրավասության դատավոր Դավիթ Գրիգորյանը Սահմանադրական դատարանից հետ է վերցրել գործի նյութերը՝ պատճենահանելու և ՀՀ վերաքննիչ դատարան ուղարկելու համար։

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, դատավոր Գրիգորյանի գրասենյակից հայտնել են, որ գործի նյութերն այժմ պատճենահանվում են։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը մայիսի 18-ին որոշում էր կայացրել Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխարինելու մասին, իսկ մայիսի 20-ին գործը կասեցրել և ուղարկել էր ՍԴ: