Սիմոն Վրացյան. «Վարչապետի հուշերը»

1918-1920 թթ. Հայաստանի Առաջին Հանրապետության ականավոր պետական գործիչ և վերջին վարչապետ, 1921 թ. փետրվար-ապրիլ ամիսներին Անկախ Հայաստանի Հայրենիքի փրկության կոմիտեի ղեկավար-վարչապետ, 1921 թ. մայիս-հուլիս ամիսներին Լեռնահայաստանի Հանրապետության վարչապետ Սիմոն Վրացյանը (1882-1969) ներկայացված տեսանյութում պատմում է Առաջին Հանրապետության հռչակման մասին և իր մտքերն է արտահայտում համազգային խնդիրների վերաբերյալ:

Սիմոն Վրացյանն այս բացառիկ հարցազրույցը տվել է «Ազատություն» ռադիոկայանին 1960-ական թվականներին: Տեսանյութում օգտագործվել են 1919թ-ին Հայաստան պաշտոնական այցով ժամանած Ամերիկյան զինվորական առաքելության օպերատորի նկարահանած կադրերը, ֆիլմի բնագիրը պահվում է ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում: