«Պետական պատվերի նոր ծրագրի շրջանակներում կատարվել է 4904 բժշկական միջամտություն»․ Արսեն Թորոսյան
ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ամփոփելով սոցիալական հատուկ խմբերում ընդգրկված մեր քաղաքացիների պետական պատվերի նոր ծրագրի չորս ամիսները, որը սկսվել էր այս տարվա փետրվարից և նախատեսված էր մեր 230.000 քաղաքացիների համար, տեղակացնում եմ, որ դրա շրջանակներում կատարվել է`
4904 միջամտություն (վիրահատություն, ստացիոնար թերապևտիկ բուժում, գլխուղեղի էնդովասկուլյար և սրտի վիրահատություն, ստացիոնար դժվարամատչելի հետազոտություն), որից միայն
270-ը սրտի վիրահատություն:
Վերոնշյալ բուժական և ախտորոշիչ միջամտությունների համար պետական բյուջեից ընդհանուր առմամբ ծախսվել է 927մլն դրամ»:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում