ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ամփոփելով սոցիալական հատուկ խմբերում ընդգրկված մեր քաղաքացիների պետական պատվերի նոր ծրագրի չորս ամիսները, որը սկսվել էր այս տարվա փետրվարից և նախատեսված էր մեր 230.000 քաղաքացիների համար, տեղակացնում եմ, որ դրա շրջանակներում կատարվել է`

4904 միջամտություն (վիրահատություն, ստացիոնար թերապևտիկ բուժում, գլխուղեղի էնդովասկուլյար և սրտի վիրահատություն, ստացիոնար դժվարամատչելի հետազոտություն), որից միայն

270-ը սրտի վիրահատություն:

Վերոնշյալ բուժական և ախտորոշիչ միջամտությունների համար պետական բյուջեից ընդհանուր առմամբ ծախսվել է 927մլն դրամ»: