ՌԴ Պետդումայի «Արդար Ռուսաստան» կուսակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը կոչ է արել տնտեսական պատժամիջոցներ կիրառել Վրաստանի հանդեպ, հայտնում է РИА «Новости»-ն:

Նա նշել է, որ վրացական ապրանքների ներկրման արգելքը պատասխան կլինի Թբիլիսիում հակառուսական տրամադրություններին: Միրոնովը ՌԴ կողմից «բարեգործություն» է անվանել վրացական մթերքների ու գինու ներկրումը՝ հավելելով, թե Վրաստանն ի վիճակի չէ գնահատել այդ «բարի կամքը»: