Արխիվ - 24 Հունիս 2019

«Պետությունը պետք է ճանաչի, որ տեղի է ունեցել մարդկանց իրավունքների խախտում». «Էլեկտրիկ Երևան»՝ 4 տարի անց

«Պետությունը պետք է ճանաչի, որ տեղի է ունեցել մարդկանց իրավունքների խախտում». «Էլեկտրիկ Երևան»՝ 4 տարի անց

«Ամենատարօրինակն այն է, որ հետհեղափոխական շրջանում Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) կասեցրեց «Էլեկտրիկ Երևանի» գործի վարույթը: Մենք այլ ակնկալիք ունեինք, որ այդ գործը շատ արագ կբացահայտվի: Երբ տեսանք, որ կասեցվում է, ստիպված եղանք լրագրողների շահերը ներկայացնելով դիմել դատախազություն…

Խանութում հայտնաբերվել են պիտանելիության ժամկետն անցած հալած պանիրներ, կետչուպներ և սառեցված հավի միս

Խանութում հայտնաբերվել են պիտանելիության ժամկետն անցած հալած պանիրներ, կետչուպներ և սառեցված հավի միս

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչության աշխատակիցները ղեկավարվելով «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 17.1-րդ հոդվածով` Երևանի քաղաքապետի հանձնարարականների հիման վրա, օրենքով իրենց վերապահված իրավասությունների շրջանակներում, հսկողություն են իրականացրել…

Անկարան գնել է ռուսական С-400 զենիթհրթիռային համալիրներ

Անկարան գնել է ռուսական С-400 զենիթհրթիռային համալիրներ

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Չավուշօղուն հայտարարել է, որ Անկարան, չնայած ԱՄՆ կողմից պատժամիջոցների սպառնալիքների, ձեռք է բերել ռուսական С-400 զենիթհրթիռային համալիրներ (ЗРК)։ Այդ մասին հայտնում է Anadolu-ն։ Նրա խոսքով, Թուրքիային չի անհանգստացնում ԱՄՆ որոշումը Անկարայի դեմ պատժամիջոցների մասին։…

Քոչարյանից հօգուտ Փաշինյանի կբռնագանձվի 200,000 դրամ

Քոչարյանից հօգուտ Փաշինյանի կբռնագանձվի 200,000 դրամ

Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բողոքի հիման վրա հարուցված քրեական գործը՝ ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարճվել է: Նման վճիռ է կայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիլիթ Սարգսյանը: «Հայկական ժամանակի» փոխանցմամբ, Փաշինյանի փաստաբանը…

«Ռուսաստանի «Գոսֆիլմ» հիմնադրամում պահվում է 1935թ-ին նկարահանված «Պեպոյի» 12 մաս՝ ամենասկզբանական տարբերակը»․ Հայաստանի ազգային կինոկենտրոնի ղեկավար

«Ռուսաստանի «Գոսֆիլմ» հիմնադրամում պահվում է 1935թ-ին նկարահանված «Պեպոյի» 12 մաս՝ ամենասկզբանական տարբերակը»․ Հայաստանի ազգային կինոկենտրոնի ղեկավար

Հայաստանի ազգային կինոկենտրոնի ղեկավար Շուշանիկ Միրզախանյանն ասել է․ «Մեզ համար հայտնություն էր՝ Ռուսաստանի «Գոսֆիլմ» հիմնադրամում պահվում է 1935 թվականին նկարահանված «Պեպոյի» 12 մաս։ Ամենասկզբանական տարբերակն է։ Այն այնուհետև վերամոնտաժվել ու դարձել է 9 մաս։ Մենք դիմել…

Ալեքսիս Ցիպրաս. Եթե Թուրքիան շարունակի սադրիչ գործողությունները, Հունաստանը կտրուկ միջոցների կդիմի

Ալեքսիս Ցիպրաս. Եթե Թուրքիան շարունակի սադրիչ գործողությունները, Հունաստանը կտրուկ միջոցների կդիմի

Հունաստանի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսիս Ցիպրասը «CNN Հունաստան» հեռուսատատեսությանը տված հարցազրույցում անդրադարձել է Միջերկրական ծովի արևելյան հատվածում Թուրքիայի կողմից իրականացվող հորատման աշխատանքներին: Ցիպրասը հայտարարել է, որ եթե Թուրքիան շարունակի սադրիչ գործողությունները,…

Smartavia-ն Երևանից Մոսկվա թռիչքներ կիրականացնի

Smartavia-ն Երևանից Մոսկվա թռիչքներ կիրականացնի

Smartavia ընկերությունը հուլիսի 12-ից թռիչքներ կսկսի իրականացնել Երևան - Մոսկվա (Դոմոդեդովո օդանավակայան) - Երևան երթուղով: Թռիչքները կկատարվեն շաբաթական 3 չվերթ հաճախականությամբ: Չվերթները կիրականացվեն Boeing 737-800 տիպի օդանավով՝ երկուշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին, հայտնում է «Արմենիա»…

Նուբարաշենի աղբավայրը կցանկապատվի

Նուբարաշենի աղբավայրը կցանկապատվի

Երևանի ավագանու հունիսի 24-ի նիստում քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը հայտարարել է, որ 2019թ-ին կցանկապատի Նուբարաշենի աղբավայրի տարածքը: «Այս պահին Կարմիր բլուրում իրականացնում ենք շինաղբի հեռացում: Աղբավայրից արդեն 120 մեքենա շինաղբ է տեղափոխվել և այդ շինաղբի միջոցով Նուբարաշենում…

«Որ թույլատրել եք Թեղուտի հանքի վերագործարկումը, ստուգումներ արե՞լ եք». Բնապահպան Անի Խաչատրյան

«Որ թույլատրել եք Թեղուտի հանքի վերագործարկումը, ստուգումներ արե՞լ եք». Բնապահպան Անի Խաչատրյան

Բնապահպան Անի Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էս, որ թույլատրել եք Թեղուտի հանքի վերագործարկումն ու սկսել են աշխատանքները, բա ստուգումներ արե՞լ եք ըտեղ, անվտանգությունն ստուգե՞լ եք, ռիսկերի ու պատճառած վնասների գնահատում արե՞լ եք, հ՞ը, այ շրջապատող չորեքշաբթվա նախարար, ասում են՝ ձեր նախարարությունն…

Կներկայացվեն «Լոռեցի Սաքոն» և «Մարոն» խորեոգրաֆիկ բալետային ներկայացումներ՝ նվիրված Թումանյանի 150-ամյակին

Կներկայացվեն «Լոռեցի Սաքոն» և «Մարոն» խորեոգրաֆիկ բալետային ներկայացումներ՝ նվիրված Թումանյանի 150-ամյակին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթը, Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված՝ հունիսի 27-ին և 30-ին, ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում…

Սերգեյ Միրոնովը պահանջել է տնտեսական պատժամիջոցներ կիրառել Վրաստանի դեմ

Սերգեյ Միրոնովը պահանջել է տնտեսական պատժամիջոցներ կիրառել Վրաստանի դեմ

ՌԴ Պետդումայի «Արդար Ռուսաստան» կուսակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը կոչ է արել տնտեսական պատժամիջոցներ կիրառել Վրաստանի հանդեպ, հայտնում է РИА «Новости»-ն: Նա նշել է, որ վրացական ապրանքների ներկրման արգելքը պատասխան կլինի Թբիլիսիում հակառուսական տրամադրություններին: Միրոնովը…

Հայ մարզիկների հաջողությունները ազատ ոճի ըմբշամարտ, սամբո և բռնցքամարտ մարզաձևերում

Հայ մարզիկների հաջողությունները ազատ ոճի ըմբշամարտ, սամբո և բռնցքամարտ մարզաձևերում

Իտալիայի Ֆաենցա քաղաքում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության շրջանակներում Հայաստանի ներկայացուցիչ 92 կգ քաշային Լյովա Գևորգյանը դարձել է ոսկե մեդալակիր: Պատանի ըմբիշը պայքարն սկսել էր հունիսի 22-ին: Որակավորման փուլում Գևորգյանը 4:0 հաշվով հաղթել էր ադրբեջանցի Սագադուլլա Ագաևին:…

Արամ Կարախանյանը նշանակվել է Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ

Արամ Կարախանյանը նշանակվել է Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր որոշում է ստորագրել, որով Կադաստրի պետական կոմիտեի ղեկավարի տեղակալ է նշանակվել Արամ Կարախանյանը։ Մինչ այդ նա Կոմիտեի ղեկավարի խորհրդականի պաշտոնն էր զբաղեցնում։ Ինչպես տեղեկացնում է Անշարժ գույքի կադաստրի կոմիտեն, Կարախանյանը կրթությունը ստացել է Երևանի պետական համալսարանում,…

Մեղադրանք է առաջադրվել ՊՆ պայմանագրային զինծառայողի կեղծ վկայական և աշխատավարձի վերաբերյալ կեղծ տեղեկանք օգտագործելու համար

Մեղադրանք է առաջադրվել ՊՆ պայմանագրային զինծառայողի կեղծ վկայական և աշխատավարձի վերաբերյալ կեղծ տեղեկանք օգտագործելու համար

Քննչական կոմիտեն հայտնում է, որ Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում ավարտվել է ՊՆ պայմանագրային զինծառայողի՝ ակնհայտ կեղծ վկայական և աշխատավարձի վերաբերյալ կեղծ տեղեկանք օգտագործելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 52-ամյա տղամարդուն:…

Մանկավարժական համալսարանում գազի արտահոսքի պատճառով 60 ուսանող է տարհանվել

Մանկավարժական համալսարանում գազի արտահոսքի պատճառով 60 ուսանող է տարհանվել

Հունիսի 24-ին, ժամը 10:16-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ա. Մանուկյան փողոցում գտնվող Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի կուլտուրայի մասնաշենքի հետնամասում գազի հոտ է զգացվում. ուսանողների ինքնազգացողությունը վատացել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:…

Հունիսի 24-ին ՌԴ դեսպանատան մոտ կանցկացվի ակցիա՝ ի պաշտպանություն Խաչատուրյան քույրերի

Հունիսի 24-ին ՌԴ դեսպանատան մոտ կանցկացվի ակցիա՝ ի պաշտպանություն Խաչատուրյան քույրերի

Հունիսի 24-ին՝ ժամը 18:00-ին, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան առջև ակցիա է անցկացվելու՝ ի աջակցություն Խաչատուրյան քույրերի։ Ակցիայի մասին հայտարարությունը տարածվել է ֆեյսբուքում: Ավելի վաղ սոցցանցերում ֆլեշմոբ էր սկսվել ի աջակցություն Խաչատուրյան քույրերի՝ Մարիայի, Քրիստինայի և Անգելինայի,…

2019թ-ի «Ավրորա» մրցանակը կշնորհվի հոկտեմբերի 20-ին` Երևանում

2019թ-ի «Ավրորա» մրցանակը կշնորհվի հոկտեմբերի 20-ին` Երևանում

«Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի շնորհման ամենամյա չորրորդ արարողությունը կանցկացվի Երևանում հոկտեմբերի 20-ին: Այն բաղկացած կլինի երկու մասից՝ «Ավրորա» մրցանակի շնորհման արարողություն և նշանավոր Մարինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի համերգ՝ Վալերի Գերգիևի ղեկավարությամբ:…

ԵԱՀԿ-ն պլանային դիտարկում կանցկացնի Ակնայից դեպի հյուսիս-արևելք

ԵԱՀԿ-ն պլանային դիտարկում կանցկացնի Ակնայից դեպի հյուսիս-արևելք

Հունիսի 25-ին, Արցախի իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Ակնայից դեպի հյուսիս-արևելք ընկած հատվածում։ ԵԱՀԿ առաքելությունը դիտարկում է անցկացնելու Արցախի պաշտպանության բանակի…

Բագրևանդում կառուցվող ինժեներական քաղաքն ինքնագնաց երթուղային կունենա

Բագրևանդում կառուցվող ինժեներական քաղաքն ինքնագնաց երթուղային կունենա

Բագրևանդում կառուցվող ինժեներական քաղաքը ինքնագնաց երթուղային կունենա, որը շենքից շենք կտեղափոխի «քաղաքի բնակիչներին»։ «Հայաստան - Ինժեներական շաբաթ» խորագրով միջոցառման մասնակիցներից YEA engineering կազմակերպության տեխնիկական տնօրեն Գուրգեն Մարդոյանը «Ռադիոլուրին»…

Լարսում հայկական ավտոբուս են կանգնեցրել, որը արգելված բեռ էր տեղափոխում

Լարսում հայկական ավտոբուս են կանգնեցրել, որը արգելված բեռ էր տեղափոխում

Հունիսի 24-ի առավոտյան ժամը 06։00-ին, ռուս-վրացական Վերին Լարս անցակետի վրացական հատվածում արգելված բեռ տեղափոխելու համար կանգնեցվել է հայկական ուղևորափոխադրող ընկերություններից մեկին պատկանող ավտոբուսներից մեկը։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել Վրաստանում ՀՀ դեսպանությունը:…

Թբիլիսիի կինոթատրոններում ռուսալեզու ֆիլմերի ցուցադրումը դադարեցվել է

Թբիլիսիի կինոթատրոններում ռուսալեզու ֆիլմերի ցուցադրումը դադարեցվել է

Հունիսի 20-ից Թբիլիսիի կինոթատրոններում այլևս ռուսալեզու ֆիլմեր չեն ցուցադրվում: «Հունիսի 20-ից Թբիլիսիի բոլոր կինոթատրոններում ռուսերեն թարգմանությամբ ֆիլմեր և անիմացիա այլևս չի ցուցադրվի: Այժմ ֆիլմերը կարելի է դիտել վրացերեն կամ անգլերեն լեզուներով»,- հայտարարել են Ասոցիացիայում՝ չմանրամասնելով,…

Հայ ըմբիշների հաջողությունները ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում

Հայ ըմբիշների հաջողությունները ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում

Իտալիայի Ֆաենցա քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ 60 կգ քաշային Գենիկ Ասատրյանը նվաճել է արծաթե մեդալ՝ եզրափակչում 1։6 հաշվով պարտվելով Ադրբեջանը ներկայացնող Սաբիր Ջաֆարովին։ Մեր մյուս ներկայացուցիչ 71 կգ քաշային Մենուա Յարիբեկյանը դարձել…

Վարագավան գյուղի կորած բնակիչը վերադարձել է տուն

Վարագավան գյուղի կորած բնակիչը վերադարձել է տուն

Հունիսի 23-ին, ժամը 08:00-ին Տավուշի մարզի Վարագավան գյուղում փրկարարները վերսկսել են որոնողական աշխատանքները: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, ազատ հերթափոխից 7 փրկարար և Քաղաքացիական պաշտպանության վարչության ուժերի հավաքական կենտրոնի Բերդի հատուկ օբյեկտների…

Հայկական ավանդական հարսանիք` Պերճ Պռոշյանի տուն-թանգարանում

Հայկական ավանդական հարսանիք` Պերճ Պռոշյանի տուն-թանգարանում

Հունիսի 25-ին Գրականության և արվեստի թանգարանի մասնաճյուղ Աշտարակի Պերճ Պռոշյանի տուն-թանգարանում տեղի կունենա հայկական ավանդական հարսանիք: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հաղորդմամբ, միջոցառումը նվիրված է Պերճ Պռոշյանի և նրա կնոջ` Աննա Դոլգյանի ամուսնության 150-ամյակին: Ծրագրի…

«Այսպիսին պետք է լիներ տաղանադավոր քանդակագործ Կառլեն Նուրիջանյանի «Հայկ Նահապետ» արձանը»․ Հայկ Բաբայան

«Այսպիսին պետք է լիներ տաղանադավոր քանդակագործ Կառլեն Նուրիջանյանի «Հայկ Նահապետ» արձանը»․ Հայկ Բաբայան

«Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնության հիմնադիր Հայկ Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Այսպիսին պետք է լիներ տաղանադավոր քանդակագործ Կառլեն Նուրիջանյանի «Հայկ Նահապետ» արձանը։ Հայկը պետք է կանգած լիներ Բաբելոնն ու Ասորեստանը խորհրդանշող առյուծակերպ հենարանների վրա։ Որոշվել…

Կյանքից հեռացել է կոմպոզիտոր, դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Ստեփան Շաքարյանը

Կյանքից հեռացել է կոմպոզիտոր, դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Ստեփան Շաքարյանը

Կյանքից հեռացել է կոմպոզիտոր, դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Ստեփան Շաքարյանը: Հոգեհանգստի և հուղարկավորության մանրամասները հայտնի կդառնան ավելի ուշ: Ստեփան Շաքարյանը ծնվել է 1935թ-ի հոկտեմբերի 23-ին Բաքվում: 1952թ-ին տեղափոխվել է Երևան: Ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, իսկ…

Հունիսի 24-28-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև

Հունիսի 24-28-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև

Հանրապետության տարածքում հունիսի 24-28-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանը 24-25-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։…

Ջրանջատումներ են սպասվում Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում

Ջրանջատումներ են սպասվում Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, հունիսի 24-ին ժամը 00։00-ից մինչև հունիսի 25-ը ժամը 12։00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 3, 4, 5, 7 միկրոշրջանների, Հատիսի փողոցի՝ իր նրբանցքներով, Հանրակացարանային…

Երևանում և 8 մարզերում մի քանի ժամ լույս չի լինելու

Երևանում և 8 մարզերում մի քանի ժամ լույս չի լինելու

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 24-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11:00-13:00 - Տիգրան Մեծի պող. 53 շենքը և 2-րդ փակ. 6-8 սեփական տները,…