Իտալիայի Ֆաենցա քաղաքում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության շրջանակներում Հայաստանի ներկայացուցիչ 92 կգ քաշային Լյովա Գևորգյանը դարձել է ոսկե մեդալակիր:

Պատանի ըմբիշը պայքարն սկսել էր հունիսի 22-ին: Որակավորման փուլում Գևորգյանը 4:0 հաշվով հաղթել էր ադրբեջանցի Սագադուլլա Ագաևին: 1/8 եզրափակչում մեր ըմբիշը 10:0 հաշվով հաղթել էր Հունաստանի ներկայացուցիչ Գկիվի Բլիացեին:

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի շրջանակներում 74 կգ քաշային սամբիստ Արսեն Ղազարյանը նվաճել է բրոնզե մեդալակիր։

Բրոնզե մեդալի համար պայքարում հայ սամբիստը 10։2 հաշվով հաղթանակ տարավ Հունաստանի ներկայացուցիչ Գեորգիոս Մարկարիանի նկատմամբ։ Արսեն Ղազարյանը պայքարը սկսել էր 1/4 եզրափակիչից, որտեղ 1:2 հաշվով պարտվել էր Ռուսաստանի ներկայացուցիչ Ստանիսլավ Սկրայբինին։

Հայ սամբիստը հնարավորություն էր ստացել մասնակցելու սփոփիչ գոտեմարտի, որում 3։0 հաշվով հաղթել էր ադրբեջանցի Աբդուլա Աբդուլաևին։ Այդ հաղթանակից հետո Ղազարյանը մեդալային պայքարին մասնակցելու հնարավորություն ստացավ։

Եվրոպական խաղերի մրցումային երրորդ օրը՝ Հայաստանի ներկայացուցիչ 75 կգ քաշային Արման Դարչինյանը 1/8 եզրափակչում մրցել է ուկրաինացի Ալեքսանդր Խիժնյակի հետ և 0։5 հաշվով պարտություն է կրել։

Արման Դարչինյանը պայքարն սկսել էր 1/16 եզրափակչից և մեկնարկային մենամարտում 5:0 հաշվով հաղթել էր խորվաթ Մլադեն Սոբյեսլավսկիին։

Հունիսի 23-ին պայքարի դուրս եկած հայ բռնցքամարտիկներից Արթուր Հովհաննիսյանը (49 կգ) հաղթել է 1/8 եզրափակիչում։ Այսօր ռինգ դուրս կգա նաև 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը։

Մինսկում անցկացվող Եվրոպական խաղերի շրջանակներում Հայաստանը ներկայացնող 52 կգ քաշային սամբիստ Տիգրան Կիրակոսյանը նվաճել է ոսկե մեդալ։ Վճռորոշ գոտեմարտում հայ սամբիստը մրցեց Ադրբեջանի ներկայացուցիչ Ագհասիֆ Սամադովի հետ և 4։0 հաշվով հաղթանակ տարավ։

Տիգրան Կիրակոսյանը պայքարն սկսել էր 1/4 եզրափակիչից, որտեղ վստահ հաղթանակ էր տարել Ուկրաինայի ներկայացուցիչ Ռոման Բրատչենկոյի նկատմամբ՝ 7։0։ Կիսաեզրափակիչ փուլում Կիրակոսյանն առավելության էր հասել Ռուսաստանի ներկայացուցիչ Անդրեյ Կուբարկովի նկատմամբ (3։3):