Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր որոշում է ստորագրել, որով Կադաստրի պետական կոմիտեի ղեկավարի տեղակալ է նշանակվել Արամ Կարախանյանը։ Մինչ այդ նա Կոմիտեի ղեկավարի խորհրդականի պաշտոնն էր զբաղեցնում։

Ինչպես տեղեկացնում է Անշարժ գույքի կադաստրի կոմիտեն, Կարախանյանը կրթությունը ստացել է Երևանի պետական համալսարանում, վերապատրաստվել ԱՄՆ-ում։ ՀՀ փաստաբանների պալատի անդամ է 1999թ-ից։ Աշխատել է ՄԱԿ-ի՝ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակում (2000-2001թթ.,-ԵԱՀԿ/ՄԱԿ-ի ՓԳՀ «Բնակչության հաշվառման ծրագրով ծածկագրերի և բնակչության հաշվառմանն առնչվող օրենսդրական ակտերի նախագծերի մշակում)։ Դասախոսել է Երևանի պետհամալսարանում (2001-2011թթ.)։ Եղել է Եգիպտոսում Հայաստանի դեսպանի իրավական հարցերով խորհրդական (2013-2016թթ.), ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի խորհրդական (2016-2018թթ.), աշխատել է իրավաբանական ծառայություններ մատուցող մասնավոր ընկերություններում։

Ամուսնացած է։