ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթը, Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված՝ հունիսի 27-ին և 30-ին, ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կներկայացնի «Լոռեցի Սաքոն» և «Մարոն»/պրեմիերա, մեկ գործողությամբ/ խորեոգրաֆիկ բալետային ներկայացումները:

«Լոռեցի Սաքոն» պարային ներկայացման մեջ Սաքոյի դերում հանդես կգա ՀՀ վաստակավոր արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր, Շվեդիայի արքայական թատրոնի առաջատար բալետի արտիստ՝ Արսեն Մեհրաբյանը: