Իտալիայի Ֆաենցա քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ 60 կգ քաշային Գենիկ Ասատրյանը նվաճել է արծաթե մեդալ՝ եզրափակչում 1։6 հաշվով պարտվելով Ադրբեջանը ներկայացնող Սաբիր Ջաֆարովին։

Մեր մյուս ներկայացուցիչ 71 կգ քաշային Մենուա Յարիբեկյանը դարձել է բրոնզե մեդալակիր՝ 6։4 հաշվով հաղթելով մոլդովացի Լիլիան Բալանին։