«Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնության հիմնադիր Հայկ Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Այսպիսին պետք է լիներ տաղանադավոր քանդակագործ Կառլեն Նուրիջանյանի «Հայկ Նահապետ» արձանը։ Հայկը պետք է կանգած լիներ Բաբելոնն ու Ասորեստանը խորհրդանշող առյուծակերպ հենարանների վրա։

Որոշվել էր, որ արձանը սկզբում պետք է դրվեր Ծիծեռնակաբերդի մուտքի մոտ։ Բայց նախագիծը փոխվեց և արձանը տեղադրվեց «Մոսկվա» կինոթատրոնի մոտ այնուհետև տեղափոխվեց Նոր Նորքի 2-րդ զանգվածի բարձունքը»։