Թբիլիսիի կինոթատրոններում ռուսալեզու ֆիլմերի ցուցադրումը դադարեցվել է
Հունիսի 20-ից Թբիլիսիի կինոթատրոններում այլևս ռուսալեզու ֆիլմեր չեն ցուցադրվում:
«Հունիսի 20-ից Թբիլիսիի բոլոր կինոթատրոններում ռուսերեն թարգմանությամբ ֆիլմեր և անիմացիա այլևս չի ցուցադրվի: Այժմ ֆիլմերը կարելի է դիտել վրացերեն կամ անգլերեն լեզուներով»,- հայտարարել են Ասոցիացիայում՝ չմանրամասնելով, թե ինչի հետ է կապված նման որոշումը:
Կինոթատրոնների Cavea ցանցը հունիսի 20-ից կասեցրել է ռուսալեզու և ռուսերեն թարգմանությամբ ֆիլմերի ցուցադրությունը: Ցանցը պնդում է, որ որոշումը կայացվել է վերջին օրերին Վրաստանում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով: Ըստ նրանց, դա համերաշխության դրսևորում է «հակաօկուպացիոն ակցիայի մասնակիցների հետ»:
Ընկերությունում չեն նշել, թե որքան կտևի արգելքը և երբևէ կվերսկսվեն արդյոք ռուսալեզու ֆիլմերի ցուցադրությունները:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում