Հայաստանի ազգային կինոկենտրոնի ղեկավար Շուշանիկ Միրզախանյանն ասել է․

«Մեզ համար հայտնություն էր՝ Ռուսաստանի «Գոսֆիլմ» հիմնադրամում պահվում է 1935 թվականին նկարահանված «Պեպոյի» 12 մաս։ Ամենասկզբանական տարբերակն է։ Այն այնուհետև վերամոնտաժվել ու դարձել է 9 մաս։ Մենք դիմել ենք «Գոսֆիլմ»-ին, որ այդ 12 մասը ստանանք։ Կան խնդիրներ, մեծ գումար են ուզում։ Դիմել ենք տարբեր ատյաններին, պատրաստվում եմ դիմել նոր նախարարությանը, որ կառավարության մակարդակով լու ծեն:

«Պեպոյի» ժապավեն կա նաև Ֆրանսիայում՝ Թուլուզում, նույնպես բանակցություններ են ընթանում։ Նա նշեց, որ զուգահեռ Հայաստանի արխիվում են ուսումնասիրություններ իրականացնում»։

Այս մասին գրում է «Պանորամա»-ն։