54.5 մլն դրամ կհատկացվի Հայաստանի երիտասարդական հիմնադրամի լուծարմանը
ՀՀ կառավարությունը պահուստային ֆոնդից 54.5 մլն դրամ կհատկացվի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի լուծարման և այլ ծախսերն ապահովելու նպատակով։
Հիմնադրամը լուծարվելու է սեպտեմբերի 1-ին։
Համաձայն լուծարման նախահաշվի՝ այդ գումարը հատկացվելու է 40 աշխատակցի 6 ամսվա աշխատավարձերի վճարմանը, արձակման նպաստներին, կուտակված գույքահարկի վճարմանը, վարձավճարների, կոմունալ մուծումների և պահպանման այլ ծախսերի։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում