Արխիվ - 18 Հուլիս 2019

Ոստիկանները բացել են Իջևանի մայրուղին

Ոստիկանները բացել են Իջևանի մայրուղին

Իջևանի բնակիչները, մի մասը երեխաներին գրկած, կանգնել են, մյուսներն էլ նստել մայրուղու վրա՝ արգելելով երթևեկությունը։ Ոստիկանները հրել են, բնակիչներին մոտեցրել մայթի վրա։ Իրավիճակը լարվել է։ Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջել են անհապաղ ազատ արձակել ոստիկանություն տարված, ձերբակալված իրենց հարազատներին,…

Իջևանցիները պահանջում են բաց թողնել իրենց ձերբակալված հարազատներին

Իջևանցիները պահանջում են բաց թողնել իրենց ձերբակալված հարազատներին

Տավուշի մարզպետարանում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի, ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի, մարզպետ Հայկ Չոբանյանի ու Տավուշի մարզի համայնքների ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցությունն ավարտվել է։ Լրագրողների հետ զրույցում Վանեցյանն ասել է, ունեցել են բովանդակալի զրույց՝ հասկանալու, ապա լուծում տալ խնդիրներին։…

Շրջակա միջավայրի նախարար. «Սևանի ափին 1905 մ ցածր բոլոր շինություններն ապօրինի են և պետք է քանդվեն»

Շրջակա միջավայրի նախարար. «Սևանի ափին 1905 մ ցածր բոլոր շինություններն ապօրինի են և պետք է քանդվեն»

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Սևանա լճի ափին 1905 մետրից ցածր գտնվող բոլոր շինությունները ապօրինի են. դրանց թիվը հասնում է 4800-ի: Բացառություն են կազմում խորհրդային ժամանակներից մնացած որոշ պոմպակայաններ: «Այդ շինությունները քանդելու համար…

«Մի քանի տասնյակ հոգի մորթում է վերջին անտառները, որով ոչնչացվում են թթվածնի պաշարները, կենդանական աշխարհը»․ Ս․ Կարապետյան

«Մի քանի տասնյակ հոգի մորթում է վերջին անտառները, որով ոչնչացվում են թթվածնի պաշարները, կենդանական աշխարհը»․ Ս․ Կարապետյան

Պատմաբան, հուշարձանագետ Սամվել կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Իջևանում տեղի ունեցած դեպքերին․ «ԱԽՊԵՐՍ, ՏՈՒՆ ԵՆՔ ՊԱՀՈՒՄ... Մի քանի հոգի, դե գուցե մի քանի տասնյակ հոգիներ ձկան գործ են անում, դե տղերքը տուն են պահում, ի՞նչ կարող ես ասել, բայց պարզվում է ընդերքի ջրերն անհագ օգտագործելուց…

Վանում ավտոբուսի վթարի արդյունքում 15 միգրանտ է մահացել

Վանում ավտոբուսի վթարի արդյունքում 15 միգրանտ է մահացել

Առնվազն 15 մարդ զոհվել է, իսկ ավելի քան 20-ը վիրավորվել այսօր Թուրքիայի արևելքում՝ Վանում, միգրանտներ տեղափոխող ավտոբուսի վթարի պատճառով։ Վթարը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ վարորդը կորցրել է ղեկի կառավարումը և դուրս է եկել ճանապարհից։ «Տուժածներին փրկելու և հիվանդանոց տեղափոխելու աշխատանքները…

«Նովոստի–Արմենիա» գործակալությունը գործարկել է նոր հատուկ նախագիծ` Food&Wine

«Նովոստի–Արմենիա» գործակալությունը գործարկել է նոր հատուկ նախագիծ` Food&Wine

«Նովոստի–Արմենիա» գործակալությունը գործարկել է նոր հատուկ նախագիծ` Food&Wine, որտեղ հրապարակվելու է ակտուալ, հետաքրքիր և գլխավորը` օգտակար տեղեկատվություն գաստրոնոմիկ նրբությունների, օրիգինալ և վաղուց սիրված ճաշատեսակների ու հյութերի մասին։ «Ազգային խոհանոցն ինքնին օրիգինալ…

ՍԴ-ն կասեցրել է Քոչարյանի և դատավոր Գրիգորյանի դիմումների հիման վրա գործը՝ դիմելով ՄԻԵԴ

ՍԴ-ն կասեցրել է Քոչարյանի և դատավոր Գրիգորյանի դիմումների հիման վրա գործը՝ դիմելով ՄԻԵԴ

ՀՀ սահմանադրական դատարանը կասեցրել է «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործերով վարույթը և դիմել ՄԻԵԴ ու Վենետիկի…

ԱԱԾ տնօրենը Իջևանում է

ԱԱԾ տնօրենը Իջևանում է

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը ժամանել է Իջևան։ Այս մասին հայտնել է ԱԱԾ ֆեյսբուքյան պաշտոնական էջը: Նշվում է, որ ԱԱԾ տնօրերը Իջևանում է հուլիս 17-ի լույս 18-ի գիշերը ոստիկանների և ապօրինի ծառահատումների պահանջով բողոքի ակցիայի մասնակիցների միջև տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:

Ձերբակալված իջևանցիները ձերբակալվածների պահման վայրում են

Ձերբակալված իջևանցիները ձերբակալվածների պահման վայրում են

Իջևանում տեղի ունեցած բախումներից հետո ձերբակալված քաղաքացիները պահվում են ձերբակալվածների պահման վայրում։ Այս մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։ Գրում է Panorama.am-ը։ Նշենք, որ Իջևան քաղաքի՝ բերման ենթարկված…

Իջևանցի կանայք պնդում են, որ իրենց տներ մտած ոստիկանները խմած են եղել

Իջևանցի կանայք պնդում են, որ իրենց տներ մտած ոստիկանները խմած են եղել

Իջևան քաղաքի՝ բերման ենթարկված բնակիչների հարազատներն այս պահին հավաքվել են քաղաքի մի հատվածում։ Նրանց որևէ մեկը չի ասել, որտեղ են իրենց հարազատները։ Կանայք պատմել են՝ ոստիկանների բռնությունների մասին, մարդկանց տարել են երեխաների աչքի առաջ։ Այս մասին տեղեկանում ենք PARA.TV-ի ուղիղ եթերից։ «Ուռած,…

Հրանտ Դինքի սպանությունից մինչև հիմա 9 թուրք է դատապարտվել

Հրանտ Դինքի սպանությունից մինչև հիմա 9 թուրք է դատապարտվել

Նախօրեին՝ հուլիսի 17-ին, Ստամբուլի թուրքական քրեական դատարանը 2007թ-ի հունվարին Հրանտ Դինքի սպանության մեջ մեղադրվող 9 կասկածյալների նկատմամբ վճիռներ է կայացրել։ Ներկայումս Դինքի սպանության գործի դատավարությունը շարունակվում է, իսկ 9 կասկածյալների նկատմամբ դատավճիռը կայացվել է, քանի որ հակառակ դեպքում…

Ռուսաստանը պատրաստ է Սու-35 վաճառել Թուրքիային

Ռուսաստանը պատրաստ է Սու-35 վաճառել Թուրքիային

Ռուսաստանի Դաշնությունը պատրաստակամություն է հայտնել Սու-35 կործանիչներ վաճառել Թուրքիային, հայտնել է ռուսաստանյան պետական «ՏԱՍՍ» գործակալությունը: «ՌԴ-ն պատրաստ է Թուրքիային Սու-35 կործանիչներ վաճառել, եթե այդ երկիրը նման ցանկություն հայտնի», - ասել է «Ռոստեխի» ղեկավար…

54.5 մլն դրամ կհատկացվի Հայաստանի երիտասարդական հիմնադրամի լուծարմանը

54.5 մլն դրամ կհատկացվի Հայաստանի երիտասարդական հիմնադրամի լուծարմանը

ՀՀ կառավարությունը պահուստային ֆոնդից 54.5 մլն դրամ կհատկացվի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի լուծարման և այլ ծախսերն ապահովելու նպատակով։ Հիմնադրամը լուծարվելու է սեպտեմբերի 1-ին։ Համաձայն լուծարման նախահաշվի՝ այդ գումարը հատկացվելու է 40…

933 մլն դրամ է հատկացվել Աշտարակ - Թալին ճանապարհի կառուցմանը

933 մլն դրամ է հատկացվել Աշտարակ - Թալին ճանապարհի կառուցմանը

ՀՀ կառավարության նիստում որոշվել է 933 մլն դրամ հատկացնել Աշտարակ - Թալին ճանապարհի կառուցմանը: Տարածքային կառավարման և զարգացման նախարարության հաղորդմամբ, այժմ ինտենսիվ կերպով ընթանում են Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածի կառուցման շինարարական աշխատանքները, որոնց համար անհրաժեշտ է ներգրավել հավելյալ…

Վարչապետ. «Սևանում կարելի է լողալ, բայց պետք է մաքրություն պահպանել»

Վարչապետ. «Սևանում կարելի է լողալ, բայց պետք է մաքրություն պահպանել»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել է, որ Սևանա լճում քաղաքացիները կարող են լողալ, բայց պետք է մաքուր պահեն շրջակայքը: ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը՝ վարչապետի խնդրանքով անդրադառնալով Սևանի ծաղկման խնդրի, ասել է, որ վիճակը բավական լավ է, և թափանցիկության և ջրի…

«Իջևանում ակցիան ոչ թե գյուղացիների վառելափայտի համար էր, այլ նեղ անձանց բիզնեսի շահի»․ Շրջակա միջավայրի նախարար

«Իջևանում ակցիան ոչ թե գյուղացիների վառելափայտի համար էր, այլ նեղ անձանց բիզնեսի շահի»․ Շրջակա միջավայրի նախարար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության հուլիսի 18-ի նիստում անդրադառնալով Իջևանում տեղի ունեցած բողոքի ակցիաներին ասել է, որ Տավուշում անտառահատումներով զբաղված է ոչ թե ամբողջ տարածաշրջանը, այլ մարդկանց մի նեղ շրջանակ: «Երկար տարիներ իր այս մարդիկ իրենց կոռուպցիոն կապերը գործադրելով փայտի…

Հայաստանում կանցկացվի միջազգային առաջին Robotex Armenia մրցույթը

Հայաստանում կանցկացվի միջազգային առաջին Robotex Armenia մրցույթը

Նոյեմբերի 9-ին Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն (ԱՏՁՄ) կկազմակերպի Հայաստանում առաջին միջազգային Robotex Armenia մրցույթը, որին կմասնակցեն ինչպես Արմաթ ինժեներական լաբորատորիաները, Robotex միջազգային միավորման անդամ-երկրները, այնպես էլ ոլորտով հետաքրքված անհատներ և ընկերություններ։…

Կրթության նախարարությունը հայտարարում է փաստաթղթերի ընդունելություն՝ թափուր պաշտոններ զբաղեցնելու համար

Կրթության նախարարությունը հայտարարում է փաստաթղթերի ընդունելություն՝ թափուր պաշտոններ զբաղեցնելու համար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է փաստաթղթերի ընդունելություն՝ նախարարության հետևյալ ժամանակավոր թափուր պաշտոնները զբաղեցնելու համար - Իրավաբանական վարչության օրենսդրության բաժնի պետ, - Իրավաբանական վարչության փաստաթղթերի ուսումնասիրման և դատական գործերի բաժնի…

«Անտառհատողներին օրական 8000-15,000 դրամով 200 աշխատատեղ է առաջարկվել՝ հրաժարվել են»․ Սուրեն Պապիկյան

«Անտառհատողներին օրական 8000-15,000 դրամով 200 աշխատատեղ է առաջարկվել՝ հրաժարվել են»․ Սուրեն Պապիկյան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը կառավարության հուլիսի 18-ի նիստում հայտնել է, որ այս պահի դրությամբ Տավուշի մարզում 200 հոգի կարող է աշխատանքի անցնել օրական 8000-15,000 դրամ վարձատրությամբ: Նախարարը նշել է, որ նախօրեին Իջևանում ապօրինի անտառհատումների պահանջով…

«Քաղաքական հայտարարությունները չեմ մեկնաբանում»․ Հրայր Թովմասյանը՝ Փաշինյանի խոսքերի մասին

«Քաղաքական հայտարարությունները չեմ մեկնաբանում»․ Հրայր Թովմասյանը՝ Փաշինյանի խոսքերի մասին

ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը «Ազատություն» ռադիոկայնի հետ զրույցում հրաժարվել է մեկնաբանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունները, թե ինքը սեփականաշնորհել է սահմանադրական դատարանը և «այն սեփականաշնորհված «բուդկայի» կարգավիճակից պետք է…

«Հրայր Թովմասյանը սեփականաշնորհել է Սահմանադրական դատարանը»․ ՀՀ Վարչապետ

«Հրայր Թովմասյանը սեփականաշնորհել է Սահմանադրական դատարանը»․ ՀՀ Վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում անդրադարձել է Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին: Վարչապետն ընդգծել է, որ ՀՀ սահմանադրական դատարանն ամենավարկաբեկված ինստիտուտներից մեկն է, որովհետև 1996թ-ից սկսած այն վավերացրել է բոլոր ընտրակեղծիքները…

Հայաստանի ազգային կինոկենտրոնը հայտարարում է կինոնկարների նախագծերի մրցույթ

Հայաստանի ազգային կինոկենտրոնը հայտարարում է կինոնկարների նախագծերի մրցույթ

Հայաստանի ազգային կինոկենտրոնը հայտարարություն է տարածել․ «ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Կինոնկարների նախագծերի մրցույթի անցկացման մասին․ Հայաստանի ազգային կինոկենտրոնը, խաղարկային, խաղարկային վավերագրական և անիմացիոն նախագծերին 2019թ-ին պետական ֆինանսավորում հատկացնելու նպատակով, հայտարարում է կինոնկարների…

Մանկատներին և տուն-ինտերնատներին մատակարարվող կաթնամթերքը նորմերին չի համապատասխանել

Մանկատներին և տուն-ինտերնատներին մատակարարվող կաթնամթերքը նորմերին չի համապատասխանել

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը փորձաքննությամբ պարզել է, որ «ԴԵԱԳԱ» ՍՊԸ-ի կողմից նախարարության ենթակայության տակ գործող հաստատություններին մատակարարվող կաթնաշոռը և կարագը ոչ միայն չի համապատասխանել նախարարության և ՍՊԸ-ի միջև կնքված ապրանքների մատակարարման պայմանագրի տեխնիկական…

«Ցավակցում ենք Ռուդոլֆ Ղևոնդյանի ընտանիքին, կինոյի մեր գործընկերներին և հայ ժողովրդին անդառնալի կորստյան համար»․ «Հայֆիլմի վերածնունդ»

«Ցավակցում ենք Ռուդոլֆ Ղևոնդյանի ընտանիքին, կինոյի մեր գործընկերներին և հայ ժողովրդին անդառնալի կորստյան համար»․ «Հայֆիլմի վերածնունդ»

«Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնության ֆեյսբուքյան էջում գրառում է կատարվել․ «Արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանի կորուստը մեծ է նաև հայ կինոյի համար: Նրա կերպարները խտացված են, ռեալիստական, վառ և միայն իրեն հատուկ արտահայտչականությամբ ու խաղաոճով մի շարք տպավորիչ կերպարներ է ստեղծել նաև հայ կինոյում…

«Որ բնապահպաններին ծեծելու գործը չկոծկեին, էսօր ոստիկանները չէին ծեծվի». Թեհմինե Ենոքյան

«Որ բնապահպաններին ծեծելու գործը չկոծկեին, էսօր ոստիկանները չէին ծեծվի». Թեհմինե Ենոքյան

Լրագրող, բնապահպան Թեհմինե Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Որ անցած տարի բնապահպաններին ծեծի ենթարկելու գործը ոստիկանությունը չկոծկեր, հնարավոր ա էսօր ոստիկանները ծեծ չուտեին: Մարդկանց կարիքները, սոցիալական վիճակը բարելավելու համար ձեռները ծալած պետք չէր նստել, պետությունը ունի պոզիտիվ…

Նիկոլ Փաշինյան. «Ապօրինի ծառ հատողները և ոստիկանների հետ միջադեպի մեղավորները խիստ կպատժվեն»

Նիկոլ Փաշինյան. «Ապօրինի ծառ հատողները և ոստիկանների հետ միջադեպի մեղավորները խիստ կպատժվեն»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Իջևանում հուլիսի 17-ի լույս 18-ին գիշերն ապօրինի ծառահատումների թույլտվություն պահանջող ցուցարարների և ոստիկանների միջև բախմանը: Վարչապետը գրել է, որ ապօրինի ծառահատումները կասեցնելու են ամենայն վճռականությամբ: «Երեկվա դեպքերի մեղավորները…

«Հրահրում են նրանք ովքեր նախկինում անտառը հոշոտելով հարստացել են». Գայանե Աբրահամյան

«Հրահրում են նրանք ովքեր նախկինում անտառը հոշոտելով հարստացել են». Գայանե Աբրահամյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իջևանում կատարված բռնությունն անընդունելի է, և այս ամենը հրահրում են նրանք ովքեր նախկինում անտառը հոշոտելով հարստացել են, հացի փող վաստակող մարդկանց էլ սովորեցրել, որ կաշառքով երկիրն էլ, անտառներն…

Թուրքիան պաշտոնապես կհեռացվի F–35-երի ծրագրից․ ԱՄՆ

Թուրքիան պաշտոնապես կհեռացվի F–35-երի ծրագրից․ ԱՄՆ

Հուլիսի 17-ի երեկոյան ԱՄՆ Սպիտակ տունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել այն մասին, որ Թուրքիան պաշտոնապես հեռացվում է ամերիկյան F-35 կործանիչների արտադրման ծրագրից՝ ռուսական Ս-400 ՀՕՊ համակարգերը գնելու պատճառով։ Հաղորդագրությունը տեղադրված է Սպիտակ տան պաշտոնական կայքում։ Պենտագոնից հայտնել են,…

«Տավուշի մարզպետին ադեկվատ պահվածքի համար հատուկ ծափահարություններ»․ Բնապահպանի տուն

«Տավուշի մարզպետին ադեկվատ պահվածքի համար հատուկ ծափահարություններ»․ Բնապահպանի տուն

Բնապահպանի տուն ֆեյսբուքյան էջում գրված է․ «Տավուշի մարզպետին ադեկվատ պահվածքի համար հատուկ ծափահարություններ։ Իսկ իջևանցիների համար եկող մի քանի տարում կառավարությունը պիտի ստեղծի աշխատատեղեր ու միաժամանակ ավելի խիստ հսկի անտառը։ Գիտենք, որ հեշտ գործ չի, բայց ոչ ոք չէր ասում, որ նորմալ երկիր…

Ոստիկանապետի հետ բանակցություններից հետո Իջևանում միջպետական ճանապարհը բացվել է․ Կան ձերբակալված ցուցարարներ

Ոստիկանապետի հետ բանակցություններից հետո Իջևանում միջպետական ճանապարհը բացվել է․ Կան ձերբակալված ցուցարարներ

Ոստիկանապետ Վալերի Օսիպյանն ու Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն Իջևանում բողոքի ակցիա իրականացնող ցուցարարների հետ բանակցություններ են վարել: Իջևան են ուղևորվել նաև Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը և Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը: Հիշեցնենք, որ երեկ երեկոյան բախում…

«Իջևանում տեղի ունեցած բախումների ընթացքում վիրավորվածների մոտ քերծվածքներ են և թեթև սալջարդեր»․ ԱՆ մամուլի քարտուղար

«Իջևանում տեղի ունեցած բախումների ընթացքում վիրավորվածների մոտ քերծվածքներ են և թեթև սալջարդեր»․ ԱՆ մամուլի քարտուղար

ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Իջևանում տեղի ունեցած բախումների հետևանքով այս պահի դրությամբ Իջևանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 13 անձ։ Տուժողներն անցնում են անհրաժեշտ ծավալով հետազոտություններ։ Վնասվածքները հիմնականում…

Իջևանում տեղի են ունեցել բախումներ՝ ցուցարարների և ոստիկանների միջև

Իջևանում տեղի են ունեցել բախումներ՝ ցուցարարների և ոստիկանների միջև

Իջևանում փայտի գործով զբաղվողներն երեկ երեկոյան փակել էին միջպետական` Մ4 ճանապարհը, ինչի հետևանքով հարյուրից ավելի մեքենաներ խցանման մեջ են հայտնվել: «Հետքի» հաղորդմամբ, ճանապարհը փակողները պահանջում էին հանդիպում այն անձի հետ, ով հրաման էր տվել թույլ չտալ անտառից փայտ տանել: Բախում է տեղի…

Այսօր և վաղը սպասվում է քամու ուժգնացում

Այսօր և վաղը սպասվում է քամու ուժգնացում

Հանրապետության տարածքում հուլիսի 18-19-ը հյուսիսային առանձին վայրերում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Հուլիսի 20-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանը…

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում մեկ ամբողջ օր ջուր չի լինելու

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում մեկ ամբողջ օր ջուր չի լինելու

Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, հուլիսի 18-ին ժամը 10։00-ից մինչև հուլիսի 19-ի ժամը 10։00-ն կդադարեցվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Տիչինա փողոցի (Շերամի փողոցից մինչև Սեբաստիա փողոց), Տիչինա 3-րդ նրբանցքի,…

Երևանում և 9 մարզերում մի քանի ժամ լույս չի լինելու

Երևանում և 9 մարզերում մի քանի ժամ լույս չի լինելու

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 18-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 - Ավան՝ Դ․Վարուժան թաղ․ 4, 5, 6, 7, 8 շենքերը, Ավան՝…