Ձերբակալված իջևանցիները ձերբակալվածների պահման վայրում են
Իջևանում տեղի ունեցած բախումներից հետո ձերբակալված քաղաքացիները պահվում են ձերբակալվածների պահման վայրում։
Այս մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։ Գրում է Panorama.am-ը։
Նշենք, որ Իջևան քաղաքի՝ բերման ենթարկված բնակիչների հարազատներն ասում են, թե չգիտեն, ուր են տարել նրանց։
«Չեն ասել, ուր են տանում, ինչի համար են տարել»,- ասել է բերման ենթրակվածներից մեկի հարազատը։
Նաիրա Հարությունյանը նաև ասել է, որ իրենք ձերբակալվածների անուններ չեն հրապարակում։ Այսինքն՝ կոնկրետ ովքեր են ձերբակալված քաղաքացիները, հայտնի չէ, հայտնի չէ նաև, թե կոնկրետ որ ՁՊՎ-ում են։
Հիշեցնենք՝ ՔԿ-ից հայտնել էին, որ Իջևանում մի խումբ անձանց կողմից որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է թվով 13 անձ, ևս 6 անձի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին: