Հայաստանի ազգային կինոկենտրոնը հայտարարում է կինոնկարների նախագծերի մրցույթ
Հայաստանի ազգային կինոկենտրոնը հայտարարություն է տարածել․
«ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Կինոնկարների նախագծերի մրցույթի անցկացման մասին․
Հայաստանի ազգային կինոկենտրոնը, խաղարկային, խաղարկային վավերագրական և անիմացիոն նախագծերին 2019թ-ին պետական ֆինանսավորում հատկացնելու նպատակով, հայտարարում է կինոնկարների նախագծերի մրցույթ:
Մրցույթին նախագծեր կարող են ներկայացնել ՀՀ տարածքում գործունեություն իրականացնող ռեզիդենտ, օրենքով սահմանված կարգով գրանցված (հաշվառված) իրավաբանական անձինք:
Մրցույթն իրականացվում է համաձայն «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի՝ «Կինոնկարների նախագծերի մրցույթների անցկացման և ֆինանսավորման» կանոնակարգի:
Մրցույթի կարելի է մասնակցել հիշյալ կանոնակարգի Հավելված 3-ում պահանջվող կարգով փաստաթղթերն ուղարկելով kinokentron.hayter2019․[email protected] էլեկտրոնային հասցեին:
Մրցույթի կանոնակարգի տեքստը, պահանջվող փաստաթղթերի ցանկը և անհրաժեշտ ձևաթղթերը տեղադրված են Հայաստանի ազգային կինոկենտրոնի պաշտոնական կայքում։
Մրցույթի մասնակցության հայտերն ընդունվում են առցանց, 2019 թ․ հուլիսի 18-ից: Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2019թ. օգոստոսի 18-ը՝ ժամը 23:59 -ն է: