Ռուսաստանի Դաշնությունը պատրաստակամություն է հայտնել Սու-35 կործանիչներ վաճառել Թուրքիային, հայտնել է ռուսաստանյան պետական «ՏԱՍՍ» գործակալությունը:

«ՌԴ-ն պատրաստ է Թուրքիային Սու-35 կործանիչներ վաճառել, եթե այդ երկիրը նման ցանկություն հայտնի», - ասել է «Ռոստեխի» ղեկավար Սերգեյ Չեմեզովը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիա են հասել ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերը: ԱՄՆ-ն, ի պատասխան այս քայլի, որոշել է Թուրքիային չվաճառել F-35 կործանիչներ: