ՀՀ կառավարության նիստում որոշվել է 933 մլն դրամ հատկացնել Աշտարակ - Թալին ճանապարհի կառուցմանը:

Տարածքային կառավարման և զարգացման նախարարության հաղորդմամբ, այժմ ինտենսիվ կերպով ընթանում են Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածի կառուցման շինարարական աշխատանքները, որոնց համար անհրաժեշտ է ներգրավել հավելյալ ֆինանսական միջոցներ։

Նախարարության հաղորդմամբ՝ հատկացված գումարը նախատեսվել էր դեռևս 2019թ-ի համար ներկայացված բյուջետային հայտով, սակայն հաստատման փուլում նվազեցվել է։

«Այդ պատճառով անհրաժեշտություն է առաջացել խնայողությունների հաշվին 2019թ-ի բյուջետային տարվա համար հաստատված ֆինանսական միջոցներում վերաբաշխումներ կատարել, տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը հատկացնել գումար», - ասված է որոշման մեջ։