Առնվազն 15 մարդ զոհվել է, իսկ ավելի քան 20-ը վիրավորվել այսօր Թուրքիայի արևելքում՝ Վանում, միգրանտներ տեղափոխող ավտոբուսի վթարի պատճառով։

Վթարը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ վարորդը կորցրել է ղեկի կառավարումը և դուրս է եկել ճանապարհից։

«Տուժածներին փրկելու և հիվանդանոց տեղափոխելու աշխատանքները շարունակվում են: 15 մարդ է մահացել, ավելի քան 20 մարդ վիրավորվել է», - ասել է Վանի նահանգապետ Մեհմեդ Էմին Բիլմեզը, գրում է Anadolu գործակալությանը։

Մահացածների թվում են կանայք ու երեխաներ։ Միգրանտների ազգությունները դեռևս պետք է պարզվեն։