Իջևանի բնակիչները, մի մասը երեխաներին գրկած, կանգնել են, մյուսներն էլ նստել մայրուղու վրա՝ արգելելով երթևեկությունը։ Ոստիկանները հրել են, բնակիչներին մոտեցրել մայթի վրա։ Իրավիճակը լարվել է։ Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջել են անհապաղ ազատ արձակել ոստիկանություն տարված, ձերբակալված իրենց հարազատներին, ինչպես նաև իրենց աշխատանքով ապահովել։

Բնակիչների հետ բանակցող ոստիկանը խորհուրդ է տվել երեխաներին տուն տանել։

«Նիկոլ Փաշինյանը ճանապարհ է փակել, որ ընտրվել է վարչապետ, մենք էլ ենք փակում, աշխատանք ենք ուզում»,- բղավել է երիտասարդներից մեկը։

Ձերբակալավածներին ազատելու պահանջով ակցիայի մասնակիցների հետ հանդիպմանը Օսիպյանն ասել է, անօրինական որևէ գործողություն չի կարող մնալ անպատիժ։

«Եթե ուզում եք ամեն ինչ հանգիստ ու համերաշխ լինի, ուղղակի խնդրում եմ, մեր եղբայրներին եթե պատժում եք, պատժեք նաև նրանց վնասվածք պատճառած ոստիկաններին»,- ասել է քաղաքացիներից մեկը։

Օսիպյանն ասել է, եթե մատնացույց անեն որևէ ոստիկանի, ով բռնություն է կիրառել, ապա կպատժվի, միաժամանակ ասացին, իր տեղեկություններով, ոստիկանները գործել են օրենքի սահմանում, քաղաքացիները հնարավոր է՝ վնասվածքներ ստացել են ոստիկանների անկանոն շարժումների հետևանքով։

Այս պահին Իջևանում հանգիստ վիճակ է։