Ճանապարհային ոստիկանությունը փետրվարի 15-ից խիստ միջոցներ կկիրառվեն կարգազանց հետիոտների նկատմամբ:

Համաձայն օրենքի ՃՈ-ն կտուգանի այն հետիոտներին, ովքեր փողոցը կանցնեն չսահմանված վայրով: 3000 դրամի տուգանք է սպառնում այն անձանց, ովքեր փողոցը կհատեն հետիոտնի համար գծանշված վայրով, բայց կարմիր լույսի տակ, իսկ 5000 դրամով՝ ովքեր փողոցը կհատեն հետիոտնի համար չնախատեսված վայրով: Փոխանցում է hetq.am-ը։

Այս խստացման պատճառը, ինչպես հայտնել է ՃՈ պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը, մտահոգիչ վիճակագրությունն է՝ չեն նվազում հետիոտնի կարգազանցության պատճառով տեղի ունեցած վրաերթերն ու մահերը: