ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ ռուսական ՍՈւ-30ՍՄ կործանիչները Հայաստանում կլինեն 2019թ-ի վերջ 2020-ի սկիզբ:

Նախարարը հայտնել է, որ այս ժամկետն ամրագրված է արտադրողների հետ ըստ պայմանագրային պարտավորություններում:

Հարցին, թե ինչ նոր սպառազինություն է նախատեսում ձեռք բերել ՀՀ-ն, նախարարն ասել է, որ այս պահին չի կարող մանրամասներ հայտնել:

«Հիմա չեմ կարող այդ մասին խոսել, բայց ռազմական անակնկալներ են լինելու», - եզրափակել է Տոնոյանը: