Պաշտպանության նախարար. «Ռուսական կործանիչները ՀՀ-ում կլինեն տարեվերջին կամ 2020թ-ի սկզբին»
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ ռուսական ՍՈւ-30ՍՄ կործանիչները Հայաստանում կլինեն 2019թ-ի վերջ 2020-ի սկիզբ:
Նախարարը հայտնել է, որ այս ժամկետն ամրագրված է արտադրողների հետ ըստ պայմանագրային պարտավորություններում:
Հարցին, թե ինչ նոր սպառազինություն է նախատեսում ձեռք բերել ՀՀ-ն, նախարարն ասել է, որ այս պահին չի կարող մանրամասներ հայտնել:
«Հիմա չեմ կարող այդ մասին խոսել, բայց ռազմական անակնկալներ են լինելու», - եզրափակել է Տոնոյանը:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում