Հայ կինոյի վերածնունդ հասարակական կազմակերպության ֆեյսբուքյան էջում հրապարակում է կատարվել․

«Խոր ցավով քիչ առաջ տեղեկացանք, որ մահացել է մեծ բեմադրիչ, մանկավարժ, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանը․․․

Ցավակցում ենք Ղազանչյանների ընտանիքին, նրա արվեստի երկրապագուներին, գործընկերներին, Հակոբ Պարոնյանի անվան թատրոնի աշխատակազմին, ընկերներին, ուսանողներին և հայ ժողովրդին թատերական Հայաստանում այս մեծ կորստի համար․․․! Ննջիր խաղաղությամբ վարպետ․․․»