ԱՄՆ հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը օրենսդիր գործընկերներին կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի իշխանությունների նկատամամբ՝ Սիրիայում նախաձեռնած ռազմական գործողությունների պատճառով: Գրեմն առաջարկում է պատժամիջոցները տարածել նաև Թուրքիայի փոխնախագահի, արտգործնախարարի, պաշտպանության, ֆինանսների, առևտրի և էներգետիկայի ոլորտների վրա:

Բանաձևի նախագիծը ենթադրում է, մասնավորապես, այդ անձանց ԱՄՆ-ում գտնվող ակտիվների սառեցում, վիզային սահմանափակումներ, Թուրքիային ամերիկյան սպառազինության, պաշտպանությանն առնչվող տեխնոլոգիաների վաճառքի արգելք:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ով նախօրեին ետ է կանչել ամերիկյան զորախումբը Սիրիայի քրդաբնակ շրջաններից, Թուրքիայի կողմից հարձակումը «վատ միտք» էր անվանել։

Իր հերթին, ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն ասել է, որ Վաշինգտոնը Սիրիայում Անկարայի համար «կանաչ լույս չի վառել»:

«Խաղաղության գարուն» կարգախոսի ներքո թուրքական զինուժը նախօրեին ներխուժել է Սիրիա, ինչպես պնդում է Անկարան՝ «իր հարավային սահմանին գտնվող ահաբեկչության միջանցքը, քուրդ զինյալներին չեզոքացնելու և «Իսլամական պետության» ջոկատները վերացնելու նպատակով»: