Արխիվ - 10 Հոկտեմբեր 2019

Քոբանիից հեռացել են վերջին հայերը

Քոբանիից հեռացել են վերջին հայերը

Քոբանիից հեռացել են այնտեղ մնացած վերջին հայերը։ Այս մասին գրում է «Արևելք» պարբերականը։ Նշվում է, դեռ մինչև երեկ այնտեղ հայ բժիշկներ կային ու ծառայությունն էին իրականացնում, սակայն Թուրքիայի ներխուժումից հետո նրանք էլ հեռացել են առավել ապահով շրջաններ։ Մի քանի ժամ առաջ Քոբանին դարձել է…

«Էրեբունի-Երևան 2801»-ը այս տարի նշվելու է հոկտեմբերի 19-ին

«Էրեբունի-Երևան 2801»-ը այս տարի նշվելու է հոկտեմբերի 19-ին

«Էրեբունի-Երևան 2801»-ը նշվելու է հոկտեմբերի 19-ին։ Լրագրողների հետ հանդիպմանը Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանն ասել է, որ տոնակատարության ձևաչափը փոխվել է, տոնակատարություններ անցկացվելու են Երևանի բոլոր 12 վարչական շրջաններում․ «Մենք փոխել ենք կենտրոնական մեկ միջոցառման…

Մխիթար Հայրապետյան. «Հայ ընտանիքների մեծ մասը հեռացել է Թել Աբյադից, տուժածներ չկան»

Մխիթար Հայրապետյան. «Հայ ընտանիքների մեծ մասը հեռացել է Թել Աբյադից, տուժածներ չկան»

Սիրիահայ ընտանիքների մեծ մասը հեռացել է Թուրքիայի գնդակոծության տակ հայտնված Թել Աբյադ քաղաքից: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը: «Տեղեկացա, որ Սիրիայի Թել Աբյադ…

Հայաստանում առաջին անգամ ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառում կիրականացվի

Հայաստանում առաջին անգամ ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառում կիրականացվի

Հայաստանում առաջին անգամ կստեղծվի ընտանիքում բռնության դեպքերի վերաբերյալ տվյալների ամբողջական բազա, որը կներառի ոչ միայն դեպքերի ճշգրիտ թիվը, այլև հստակ պատկեր կտա բռնության տեսակների և դրանց գրանցման տարածքային բաշխվածության վերաբերյալ: ՀՀ կառավարությունը հավանություն է տվել աշխատանքի և սոցիալական…

ՎԶԵԲ-ի դրամաշնորհային միջոցներով կվերակառուցվեն Գյումրու ճանապարհները

ՎԶԵԲ-ի դրամաշնորհային միջոցներով կվերակառուցվեն Գյումրու ճանապարհները

Գործադիրի այսօրվա նիստում հավանություն տրվեց Հայաստանի Հանրապետության, Գյումրիի քաղաքապետարանի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Գյումրու քաղաքային ճանապարհներ. Տրանշ Բ» և «Գյումրու քաղաքային ճանապարհներ. Տրանշ Գ» դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:…

Ֆինլանդիան դադարեցնում է Թուրքիային զենքի վաճառքը

Ֆինլանդիան դադարեցնում է Թուրքիային զենքի վաճառքը

Ֆինլանդիան դատապարտում է Թուրքիայի հարձակումը քրդերի վրա Սիրիայի հյուսիս-արևելքում և դադարեցնում զենքի արտահանումը Թուրքիա: «Ֆինլանդիան պաշտպանական սարքեր չի արտահանում այն երկրներ, որոնք պայքարում կամ խախտում են մարդու իրավունքները», - այս մասին թվիթերում գրել է ֆինլանդիայի պաշտպանության…

Հարկադիր կատարողն այսուհետ կարող է պարտապանի անունից կնքել պայմանագիր

Հարկադիր կատարողն այսուհետ կարող է պարտապանի անունից կնքել պայմանագիր

Հարկադիր կատարողն այսուհետ կարող է պարտապանի անունից կնքել պայմանագիր և իրականացնել դրանից բխող բոլոր իրավաբանական գործողությունները։ Այս մասին հայտնում են Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մամուլի բաժնից։ «Տեղեկացնում ենք, որ 04.08.2019թ. ուժի մեջ է մտել ««Դատական ակտերի հարկադիր…

Էրդողան. «Թուրքիան իրավունք ունի գործողություն անել Սիրիայում»

Էրդողան. «Թուրքիան իրավունք ունի գործողություն անել Սիրիայում»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 10-ին հայտարարել է, որ Անկարան «իրավունք ունի անդրսահմանային «Խաղաղության աղբյուր» գործողություն իրականացնել հարևան Սիրիայում 1998-ին Ադանայում երկու երկրների միջև կնքված համաձայնագրի շնորհիվ»: «Ինչ վերաբերում է Սիրիայի…

Կալանքի տակ գտնվող Գագիկ Խաչատրյանը տեղափոխվել է հիվանդանոց

Կալանքի տակ գտնվող Գագիկ Խաչատրյանը տեղափոխվել է հիվանդանոց

ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար, առանձնապես խոշոր չափերի վատնում կազմակերպելու մեղադրանքով կալանքի տակ գտնվող Գագիկ Խաչատրյանին տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն՝ հետազոտման: Այս մասին հաստատել են ՀՀ ՔԿՀ ծառայության մամուլի բաժնից, փոխանցում է ՊանԱրմենիան-ը։…

ԱՄՆ Սենատում սպառնում են Էրդողանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանել

ԱՄՆ Սենատում սպառնում են Էրդողանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանել

ԱՄՆ հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը օրենսդիր գործընկերներին կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի իշխանությունների նկատամամբ՝ Սիրիայում նախաձեռնած ռազմական գործողությունների պատճառով: Գրեմն առաջարկում է պատժամիջոցները տարածել նաև Թուրքիայի փոխնախագահի, արտգործնախարարի, պաշտպանության, ֆինանսների,…

Փակ են Ղամիշլիի հայկական դպրոցները

Փակ են Ղամիշլիի հայկական դպրոցները

Թուրքիայի կողմից սիրիական Թել Աբյադ և Ղամիշլի քաղաքների ռմբակծության հետևանքով կա 8 զոհ և 20 վիրավոր: Հրկիզվել է 1 բնակարան։ Այս մասին հայտնում է «Գանձասարը»: Հոկտեմբերի 10-ին Ղամիշլիի հայկական դպրոցները անվտանգության նկատառումներից ելնելով չեն գործի: Բնակարաններ են հրկիզվել: Ղամիշլիի Փշեյրիե…

Կալանավորվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը

Կալանավորվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը

Կալանավորվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը, ըստ փաստաբան Երվանդ Վարոսյանի՝ յուրացման մեղադրանքով: Հիշեցնենք, անցած տարվա հուլիսին Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) ձերբակալել էր Վարդանյանին, պնդելով՝ վերջինս խոստովանել է, որ հիմնադրամի միջոցներն…

Սիրիայի, Լիբանանի և Իրաքի հայերը մինչև 2019թ-ի դեկտեմբերի 31 կարող են ՀՀ անձնագիր ստանալ դեսպանատներում

Սիրիայի, Լիբանանի և Իրաքի հայերը մինչև 2019թ-ի դեկտեմբերի 31 կարող են ՀՀ անձնագիր ստանալ դեսպանատներում

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը երկարաձգում է կառավարության որոշման գործողության ժամկետը, որով հնարավորություն է տրվում Լիբանանի Հանրապետության, Սիրիայի Արաբական Հանրապետության և Իրաքի Հանրապետության քաղաքացիներին ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում ստանալու Հայաստանի…

Անտառամիջյան ճանապարհին հայտնաբերվել է ապօրինի հատված 56 ծառ

Անտառամիջյան ճանապարհին հայտնաբերվել է ապօրինի հատված 56 ծառ

Հոկտեմբերի 7-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի բուսական աշխարհի վերահսկողության և Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցները հերթական շրջայցի ընթացքում Խոտանան-Տանձավեր անտառամիջյան ճանապարհին հայտնաբերել են, անհայտ անձի կողմից, ապօրինի հատված, տարբեր տրամագծերի կաղնի, բոխի, հացենի տեսակների…

Կարմրուկի դեպք է գրանցվել Երևանում

Կարմրուկի դեպք է գրանցվել Երևանում

Հայաստանում հոկտեմբերի 8-ին արձանագրվել է լաբորատոր հաստատված կարմրուկի դեպք: Հիվանդի կլինիկական ախտանշաններն ի հայտ են եկել սեպտեմբերի 27-ին՝ ջերմության բարձրացում, ընդհանուր թուլություն, իսկ հոկտեմբերի 3-ին սկսվել է ցանավորում դեմքի շրջանում, հայտնում է առողջապահության նախարարությունը: Հիվանդը հոկտեմբերի…

Թուրքիան գնդակոծել է Սիրիայի հայաբնակ բնակավայրերը

Թուրքիան գնդակոծել է Սիրիայի հայաբնակ բնակավայրերը

Թուրքիան գնդակոծել է Սիրիայի հայաբնակ բնակավայրերը: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը: «Ինչպես գիտեք, թուրքական զորքերը Սիրիայի հյուսիսում ռազմական գործողություններ…

Արցախի Մարտունի քաղաքում կայանալու է նռան երրորդ փառատոնը

Արցախի Մարտունի քաղաքում կայանալու է նռան երրորդ փառատոնը

Հոկտեմբերի 19-ին Արցախի Մարտունի քաղաքում կայանալու է նռան երրորդ փառատոնը։ Այդ առիթով Մարտունի քաղաքի ավագանու անդամ, փառատոնի կազմակերպիչներից Արտակ Մկրտչյանը նշել է․ «Պետք է նշեմ, որ այս տարի փառատոնին լինելու են մի շարք անակնկալներ և հետաքրքիր ծրագրեր: Առայժմ փառատոնին մասնակցելու հայտ է ներկայացրել…

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական ներխուժման վերաբերյալ

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական ներխուժման վերաբերյալ

ՀՀ ԱԳՆ հայտարարություն է տարածել Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական ներխուժման վերաբերյալ, որում մասնավորապես ասվում է․ «Հայաստանը դատապարտում է Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական ներխուժումը, որը կհանգեցնի տարածաշրջանային անվտանգության…

Այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ

Այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 10-11-ը, 12-ի գիշերը, 13-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 12-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 12-ի ցերեկը, 13-ին աստիճանաբար…

Երևանի մի քանի վարչական շրջաններում և 2 մարզում մի քանի ժամ գազ չի լինելու

Երևանի մի քանի վարչական շրջաններում և 2 մարզում մի քանի ժամ գազ չի լինելու

Հոկտեմբերի 10-ին՝ այսօր, ժամը 10։00-16։00-ը, Երևանում և մի քանի մարզում կդադարեցվի գազամատակարարումը: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 10-ին՝ ժամը 10։00-16։00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Վահագնի թաղամասի…

Երևանում և 7 մարզերում մի քանի ժամ լույս չի լինելու

Երևանում և 7 մարզերում մի քանի ժամ լույս չի լինելու

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 10-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11։00-16։00 - Նուբարաշեն 1փ. 6-27, 21; 9փ. 1-32; 18փ. 1-8; 20փ.…