Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 10-ին հայտարարել է, որ Անկարան «իրավունք ունի անդրսահմանային «Խաղաղության աղբյուր» գործողություն իրականացնել հարևան Սիրիայում 1998-ին Ադանայում երկու երկրների միջև կնքված համաձայնագրի շնորհիվ»:

«Ինչ վերաբերում է Սիրիայի օդային տարածքի օգտագործմանը, ապա այն հաստատ ԱՄՆ-ին չի պատկանում: Դա միջազգային տարածք է, դա Սիրիայի օդային տարածքն է: Եթե այն չի պատկանում ԱՄՆ-ին, ապա դրա օգտագործման հարցը որոշում է Ասադի ռեժիմը: ԱՄՆ-ին Սիրիա ռեժիմը չէ հրավիրել: Իսկ մենք այնտեղ ենք գտնվում համաձայնագրի շրջանակում (Անկարայի և Դամասկոսի միջև ստորագրված): Ըստ այդ պայմանագրի, եթե ռեժիմը միջոցներ չի ձեռնարկում ՔԱԿ դեմ, մեր զինվորականներն իրավունք ունեն հետապնդելու ահաբեկիչներին Սիրիայի տարածքում», - ասել է Էրդողանը, գրում է Yeni Safak թերթ-ը:

Էրդողանն անդրադարձել է նաև ԱՄՆ նախագահ Թրամփի՝ Թուրքիայի տնտեսությունը կործանելու սպառնալիքին:

«Ես այդ փաստը դիտարկում եմ որպես հայտարարություն որոշակի շրջանակներում լարվածությունը կանխելու համար: Փաստն այն է, որ այդ տարածքից դուրս են բերվում ԱՄՆ զորքերը, ինչը ցույց է տալիս նրանց իրական մտադրությունը: Նրանք մեզ ասել են, որ Թուրքիային դեմ դուրս չեն գա», - ասել է Էրդողանը: