Թուրքիայի կողմից սիրիական Թել Աբյադ և Ղամիշլի քաղաքների ռմբակծության հետևանքով կա 8 զոհ և 20 վիրավոր: Հրկիզվել է 1 բնակարան։ Այս մասին հայտնում է «Գանձասարը»:

Հոկտեմբերի 10-ին Ղամիշլիի հայկական դպրոցները անվտանգության նկատառումներից ելնելով չեն գործի:

Բնակարաններ են հրկիզվել: Ղամիշլիի Փշեյրիե թաղամասի բնակչությունը տեղափոխվել է Ուսթա հայաբնակ թաղամաս, որտեղ ավելի ապահով է:

Նշվում է, որ Թուրքիան ընդլայնում է հարձակման աշխարհագրությունը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ թուրքական զորքերը Սիրիայի հյուսիսում ռազմական գործողություններ են սկսել: Թուրքերը գնդակոծում են նաև Թել Աբյադ քաղաքը, որտեղ 16 հայ ընտանիք կա, որոնց նախատեսվում է տարհանել: