«Հայ կինոյի վերածնունդ» ՀԿ նախագահ Հայկ Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Լակոնիզմը հրաշալի ոճ է։ Փորձեմ հնարավորինս կարճ: Մեծ ուրախությամբ ուզում եմ տեղեկացնել, որ «Հայ կինոյի վերածնունդ» ՀԿ-ի և «Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնության երկարատև խմբագրումներ և փոփոխություններ անցած հայ կինոյի և Հայֆիլմի վերածննդի ծրագիրը պատրաստ է։ Ծրագիրը շատ շուտով ներկայացնելու ենք ԿԳՄՍ նախարարություն։ Հայֆիլմը օր առաջ պետք է հանել «Պետգույքի կառավարման կոմիտեի» 2017-2020թթ․ մասնավորեցման ծրագրից և տեղափոխել ԿԳՄՍ նախարարության ենթակայության ներքո։

Հայֆիլմում իրականացնել կադրային ջարդ և արմատական փոփոխություններ Հայֆիլմում փարթիներ, խնջույքներ անցկացրած, կինոյից, մշակույթից և արվեստից բացարձակապես հեռու նախորդ իշխանություններից մնացած կադր, բոլորին անհայտ տնօրենից մինչև նոր ու արդյունավետ կադրերի վերաստեղծում կառույցի համաչափ զարգացման համար։ Ազգային կինոկենտրոնը դարձնել նոր, թարմացված, նախաձեռնող, հասարակության առջև բաց աշխատող կառույց, որը պետք է պետական գումարները ծախսած, բայց ֆիլմերը չներկայացրած ֆիլմ-արտադրողների տվյալները բաց և թափանցիկ ներկայացնի հանրությանը և համապատասխան մարմիններին, որից հետո անցնի նոր ու մաքուր էջից իր գործունեությանը։ Այսօրվանից ՀՀ բոլոր ակտիվ և նախաձեռնող պատգամավորներին, պաշտոնյաներին և պատասխանատուներին փոխանցելու ենք մեր հետագա անելիքները և առաջարկները։ Ես չեմ ամաչում ասել, որ նույնիսկ խնդրելու եմ ուշադրություն, համբերելու և սպասելու եմ բոլոր արձագանքներին և հանդիպումների կայացմանը։ Բազմոցին նստած Ֆելինի ու Փարաջանով դիտելով, երազելով, ցանկանալով, կենացներով, ոչինչ չի լինելու ընկերներ։ Առաջարկում եմ այս ոլորտի հանդեպ մեծ ակտիվություն ցուցաբերած ԱԺ պատգամավորներին, որոնց անունները չեմ նշում կոչս չքաղաքականցնելու պատճառով և ԱԺ ՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովին, նախագահ հարգելի պարոն Մխիթար Հայրապետյանի գլխավորությամբ միասին անցկացնելու լսումներ այս թեմաների վերաբերյալ։

ՀՀ համար մեկ ամբիոնից պատրաստ եմ ներկայացնելու Հայֆիլմի և հայ կինոյի բոլոր «ծուռ հայելիները» իրենց «դիմակներով» և ինքնախաբեությամբ զբաղվող կառավարիչներով, ՀՀ համար մեկ ամբիոնից իմ հնչեցրած խոսքը շատերի «մարսողության» վրա կարող է ազդել, բայց պետք է դիմանան «Օստապ Բենդերները»։ Կներկայացնեմ կառուցողական ծրագրերը իրենց պետականամետ հիմքերով և էնտուզիաստ անդամներով, գործողությունների ճիշտ հաջորդականությունը պետություն-հասարակություն-կազմակերպություն-սփյուռք քառամիասնական գործոնները տեղին օգտագործելով, որտեղ ամեն ինչ պետության վրա գցելու մտածելակերպը իսպառ բացակայում է։

Հարգանքներով` Ռեժիսոր, «Հայ կինոյի վերածնունդ» ՀԿ նախագահ Հայկ Բաբայան»։