Հոկտեմբերի 10-ին՝ այսօր, ժամը 10։00-16։00-ը, Երևանում և մի քանի մարզում կդադարեցվի գազամատակարարումը:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 10-ին՝

ժամը 10։00-16։00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Վահագնի թաղամասի առանձնատների,

ժամը 09։00-20։00-ն՝ Էրեբունի վարչական շրջանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 40, 40բ, 42, 44, 46, 48, 52, 54, 54ա, 59, 74, 76, Տիգրան Մեծի նրբանցքի թիվ 25, 27, 29, 31, 33, 3, 5, 7, 6, 8, 10, Գլինկայի փողոցի թիվ 2ա, 6, 19, 21, 23 բազմաբնակարան շենքերի, Բեռնակիրների փողոցի առանձնատների,

ժամը 10։00-14։00-ն՝ Արմավիրի մարզի Արշալույս, Հայթաղ, Գեղակերտ, Ֆերիկ գյուղերի,

ժամը 10։00-17։00-ն՝ Գեղարքունիքի մարզի Ծաղկունք գյուղի գազամատակարարումը:

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության կանոնները:

Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով: