Հարկադիր կատարողն այսուհետ կարող է պարտապանի անունից կնքել պայմանագիր և իրականացնել դրանից բխող բոլոր իրավաբանական գործողությունները։ Այս մասին հայտնում են Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մամուլի բաժնից։

«Տեղեկացնում ենք, որ 04.08.2019թ. ուժի մեջ է մտել ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը համաձայն որի՝ Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 62-րդ հոդվածով սահմանվել է՝

«Պայմանագիր կնքել հարկադրելու մասին դատական ակտի հիման վրա տրված կատարողական թերթի կատարումը կազմակերպելիս՝ հարկադիր կատարողը որպես պարտապանի ներկայացուցիչ այսուհետ կարող է պարտապանի հաշվին և պարտապանի անունից կնքել կատարողական թերթի պահանջներից բխող պայմանագիր և իրականացնել դրանից բխող բոլոր իրավաբանական գործողությունները»,- ասված է հաղորդագրության մեջ։