ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար, առանձնապես խոշոր չափերի վատնում կազմակերպելու մեղադրանքով կալանքի տակ գտնվող Գագիկ Խաչատրյանին տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն՝ հետազոտման: Այս մասին հաստատել են ՀՀ ՔԿՀ ծառայության մամուլի բաժնից, փոխանցում է ՊանԱրմենիան-ը։

Սեպտեմբերի 30-ին Վերաքննիչ քրեական դատարանը մերժել էր Խաչատրյանի պաշտպանների միջնորդությունը՝ խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ։