Ֆինլանդիան դատապարտում է Թուրքիայի հարձակումը քրդերի վրա Սիրիայի հյուսիս-արևելքում և դադարեցնում զենքի արտահանումը Թուրքիա:

«Ֆինլանդիան պաշտպանական սարքեր չի արտահանում այն երկրներ, որոնք պայքարում կամ խախտում են մարդու իրավունքները», - այս մասին թվիթերում գրել է ֆինլանդիայի պաշտպանության նախարար Անտի Կայկոնենը։

Ուղիղ երեք շաբաթ առաջ Ֆինլանդիայի կառավարությունը հավանություն տվեց Թուրքիային անօդաչու սարքերի վաճառքին: Բայց այն բանից հետո, երբ Թուրքիան երեկ Սիրիայի հյուսիսարևելյան մասում հարձակողական գործողություն սկսեց քրդական թիրախների դեմ, Ֆինլանդիան կտրուկ արձագանքեց:

Ֆինլանդիայի վարչապետ Անտի Ռիննի հայտարարության մեջ ասվում է, որ ֆինլանդիան սատարում է ԵՄ-ի կողմից Թուրքիայի հարձակողական գործողության դատապարտմանը և հաստատում է, որ զենքի ամբողջ արտահանումը դադարեցված է: