Լուսինը հունվարի 2-ին իր սովորական չափից մեծ կլինի մոտ 15 տոկոսով: Կդիտվի գերլուսին երևույթը:

Դեկտեմբերի 20-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը: «Հունվարի 2-ին տեղի կունենա գերլուսին երևույթը, երբ Լուսինը Երկրին շատ մոտ կլինի իր էլիպսաձև ուղեծրով շարժվելիս: Սովորաբար ամեն տարի գոնե մեկ անգամ լինում է գերլուսին: Սակայն տարբեր հեռավորությունների վրա շատ մեծ կամ մի քիչ փոքր կարող է լինել»,- ասաց Միքայելյանը:

Անցնող տարում Լուսինը Երկրին շատ էր մոտեցել, գերլուսնի այդպիսի չափ 70 տարի դեռ չէր եղել: Լուսնի կիսաստվերային խավարում կլինի հունվարի 31-ին, որը շատ լավ կդիտվի նաև Հայաստանում: Օգոստոսի 11-ին արևի խավարում կլինի Հյուսիսային Եվրոպայում: