
Արխիվ - 21 Դեկտեմբեր 2017


Երևանում և մարզերում այսօր լույս չի լինելու
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ դեկտեմբերի 21-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի՝ 10։00-16։00 Մազմանյան փ. 5, 14, 16, Նորաշեն թաղ. 37 շենքերը,…

Facebook-ը կգործարկի դեմքերի ճանաչման նոր գործառույթ, որը թույլ կտա հսկել լուսանկարները
Facebook սոցիալական ցանցը գործարկում է նոր գործառույթ, որի շնորհիվ ցանցի օգտատերերը կստանան ծանուցումներ, երբ ինչ-որ մեկն իրենց պատկերող լուսանկարներ է բեռնում: Դեկտեմբերի 19-ին այս մասին հայտնել է TechCrunch պորտալը։ Photo Review անվանումը կրող գործառույթի միջոցով, պորտալի տվյալներով՝ կարելի կլինի…

Աղետների պատճառով համաշխարհային տնտեսական կորուստներն այս տարի կազմել են 306 մլրդ դոլար
Բնական և տեխնածին աղետների պատճառով ընդհանուր տնտեսական կորուստների գումարը 2017 թվականին անցյալ տարվա համեմատությամբ աճել է 63 տոկոսով և կազմել շուրջ 306 մլրդ դոլար: Այդ մասին դեկտեմբերի 20-ին հայտնել է Swiss Re շվեյցարական վերաապահովագրական ընկերությունը։ «ԱՄՆ-ն ամենից շատն է տուժել՝ հաշվի առնելով…

Հրանտ Մելքումյանը շարունամում է մնալ «Sitges» միջազգային մրցաշարի առաջատարների շարքում
Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը շարունակում է հաջող ելույթները Իսպանիայում ընթացող «Sunway Sitges» միջազգային մրցաշարում: Մրցաշարում կայացել են 6-րդ տուրի պարտիաները: Մելքումյանը կիսել է միավորը գրոսմայստեր Լիանգ Ավոնդերի հետ: Այս տուրից հետո Մելքումյանը…

«Կասպերսկի Լաբորատորիա»-ն Հայաստանին օգնում է պաշտպանել երեխաների իրավունքները թվային միջավայրում
Հայաստանում 2017 թվականի հունվար-սեպտեմբերին 8-16 տարեկան երեխաների 79.2%-ը համացանցում հետաքրքրվել է առցանց շփման միջոցներով, 6.7%-ը՝ ձայնագրությունների և տեսագրությունների ռեսուրսներով, ծրագրային ապահովմամբ, ինչպես նաև խաղերով՝ 5.6%։ Հայաստանցի երեխաներին ինտերնետ-տիրույթում նաև հետաքրքրել են թմրամիջոցները,…

Արարատի մարզում մառախուղ է. սպասվում են տեղումներ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 21-ին ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Դեկտեմբերի 21-ի գիշերը, 22-ի ցերեկը, 23-24-ը, 25-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհնին և…

Երկրաշարժ Հայաստանում
Դեկտեմբերի 21-ին՝ տեղական ժամանակով ժամը 01:40-ին, ՀՀ ԱԻՆ ՍՊԾ սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.330 և արևելյան երկայնության 44.890 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Գավառ քաղաքից 20 կմ արևմուտք), օջախի 5 կմ խորությամբ, 2.7 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման…

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը պարտվեց. Մխիթարյանը փոխարինման մտավ
Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդ»-ն արտագնա խաղում պարտվեց «Բրիսթոլ»-ին: «Կարմիր սատանաները» զիջեցին 2:1 հաշվով: «Յունայթեդ»-ի կազմում միակ գնդակը տուգանայինից խփեց Զլատան Իբրահիմովիչը: Հայաստանի ֆուտբոլի ազգային…

Ամերիկյան կինոակադեմիան հրապարակել է «Օսկարի» ընդարձակ ցանկը «Լավագույն ֆիլմ» անվանակարգում
Կինեմատոգրաֆիական արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիան հրապարակել է այն կինոնկարների ընդարձակ ցանկը, որոնք կպայքարեն «Օսկարի» գլխավոր անվանակարգի՝ «Լավագույն ֆիլմի» համար: Դեկտեմբերի 19-ին կինոակադեմիայի կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ այս անվանակարգում…

Ձվի գինը բարձրանում է. առաջիկա օրերին որոշ խանութներում վաճառքի ձու չի լինի
Հայաստանի խանութներում և սուպերմարկետներում ձվի գինը արդեն մի քանի օր է, ինչ սկսել է բարձրանալ: Պատճառը ներքին շուկայում ձվի դեֆիցիտն է: Այս մասին տեղեկացրել են մի քանի տնտեսվարողներ` նշելով, որ երկու օր է, ինչ մատակարարները քիչ քանակությամբ ձու են խանութներին մատակարարում: Չի բացառվում, որ առաջիկա…

Գիտնականները շաքարի նոր վտանգավոր հատկություն են հայտնաբերել
Սթենֆորդի համալսարանի Բժշկական դպրոցի հետազոտողները պնդում են, որ ապագա մոր արյան մեջ հղիության վաղ ժամկետում շաքարի բարձր մակարդակը երեխայի մոտ մեծացնում է սրտի բնածին արատի վտանգը: Գիտնականների աշխատությունը հրապարակված է The Journal of Pediatrics հանդեսում։ Ավելի վաղ մասնագետներն այն կարծիքին էին,…

Երկնքում հունվարի 2-ին կլինի գերլուսին
Լուսինը հունվարի 2-ին իր սովորական չափից մեծ կլինի մոտ 15 տոկոսով: Կդիտվի գերլուսին երևույթը: Դեկտեմբերի 20-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը: «Հունվարի 2-ին տեղի կունենա գերլուսին երևույթը, երբ Լուսինը Երկրին շատ մոտ կլինի իր էլիպսաձև…

Մատենադարանի ձեռագրային ֆոնդի 25 տոկոսը թվայնացված է
Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի ձեռագրային ֆոնդի 25 տոկոսը թվայնացված է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրենի պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանը: «Թվում է քիչ տոկոս է, սակայն դրա հետևում մեծ ծավալի աշխատանք կա: Թվայնացման գործընթացն ամեն…

Լիբանանում ամանորյա տոնածառը պատրաստել են մի քանի տոննա բանանից
Լիբանանյան Դամուր քաղաքի վարչակազմը կանգնեցրել է 8 մետր երկարությամբ տոնածառ՝ 5 հազար բանաններից: Այդ մասին հաղորդում է «Ռիա-նովոստի»-ն: «Այս տարի ընդունել ենք կրեատիվ որոշում: Տոնածառի համար անհրաժեշտ էր 1.2 հազար կիլոգրամ 5 հազար բանան: Ստացվեց ամանորյա տոնածառ 8 մետր երկարությամբ:…

Զգուշացում. Մի՛ ներբեռնեք Getcontact հավելվածը
Վերջին շրջանում Հայաստանում լայն տարածում է գտել GetContact անունով հավելվածը։ Առաջին հայացքից այն անվնաս և օգտակար ծրագիր է, որը թույլ է տալիս իդենտիֆիկացնել զանգահարողին, եթե անգամ տվյալ կոնտակտը ձեր հեռախոսում չկա։ Սակայն օգտատերերին գրավում է այս հավելվածի մեկ այլ հնարավորություն. այն թույլ է տալիս…

Այս տարի ԱՎԾ-ն կարձանագրի տնտեսության մոտ 7 տոկոս աճ. սա 2012 թվականից հետո ամենաբարձր ցուցանիշը կլինի
«Այս տարվա նախավերջին ամիսն ամփոփելով՝ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունն արձանագրել է, որ 2017 թվականի 11 ամսվա կտրվածքով տնտեսական ակտիվության ցուցանիշն (ՏԱՑ) անցած տարվա համեմատ աճել է 7.3 տոկոսով: Այսպիսի առաջընթացը ոգևորում է, ինչպես նաև խթան է հանդիսանում նորանոր…
Ամենա