Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդ»-ն արտագնա խաղում պարտվեց «Բրիսթոլ»-ին:

«Կարմիր սատանաները» զիջեցին 2:1 հաշվով: «Յունայթեդ»-ի կազմում միակ գնդակը տուգանայինից խփեց Զլատան Իբրահիմովիչը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը երկար դադարից հետո նախ հայտնվել էր Մոուրինյոյի հայտացուցակում և փոխարինման դուրս եկավ 69-րդ րոպեին:

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը դուրս մնաց լիգայի գավաթի խաղարկությունից, որը հաղթել էր նախորդ մրցաշրջանում: