ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 21-ին ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Դեկտեմբերի 21-ի գիշերը, 22-ի ցերեկը, 23-24-ը, 25-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհնին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Արարատի մարզում մառախուղ է:

Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից` բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: