Հրանտ Մելքումյանը շարունամում է մնալ «Sitges» միջազգային մրցաշարի առաջատարների շարքում
Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը շարունակում է հաջող ելույթները Իսպանիայում ընթացող «Sunway Sitges» միջազգային մրցաշարում:
Մրցաշարում կայացել են 6-րդ տուրի պարտիաները: Մելքումյանը կիսել է միավորը գրոսմայստեր Լիանգ Ավոնդերի հետ: Այս տուրից հետո Մելքումյանը շարունակում է մնալ առաջատարների շարքում հավաքած 5 միավորով:
4-րդ անգամ անցկացվող մրցաշարին մասնակցում են 43 երկրի 126 շախմատիստ, այդ թվում՝ 26 գրոսմայստեր:
Այս մասին հայտնում է «Chess․am»-ը:
Պետք է նշել, որ Հրանտ Մելքումյանը նաև 2011թ․ Եվրոպայի բլից չեմպիոն է եղել, մասնակցել բազմաթիվ մրցաշարերի։
Աղբյուրը` այստեղ
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում