Թաիլանդի իշխանությունները նոր ձմեռային սեզոնից սկսած մտադիր են սահմանափակել զբոսաշրջիկների մուտքը Սիմիլյան կղզիներ և հանգստացողների գիշերակացն այնտեղ արգելել։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Թաիլանդի նմանատիպ գործողությունները միտված են հայտնի վայրերի էկոլոգիայի վերականգնմանը։

Նշենք, որ Սիմիլյան կղզիներից 9-ը ճանաչվել են Թաիլանդի ազգային բնական արգելոց:

Զբոսաշրջիկների մեծ մասը Սիմիլյան կղզիներ է գալիս միայն մեկ օրով։