Արխիվ - 29 Հունիս 2018
«Գայանե» բալետը կցուցադրվի Ռուսաստանի Մեծ թատրոնի բեմում
Հուլիսի 24-ին հայ արտիստները, 60 տարվա ընդմիջումից հետո, Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետի հյուրախաղերով հանդես կգան Ռուսաստանի Մեծ թատրոնի պատմական բեմում։ Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն, ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանի…
Լեհաստանի Սենատը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը
Հունիսի 29-ին Լեհաստանի Սենատը միաձայն քվեարկությամբ վավերացրել է Հայաստանի և Եվրոպական Միության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Էդգար Ղազարյանը: Հունիսի 7-ին համաձայնագիրը…
Արցախում անցկացվել է գումարտակային մարտավարական զորավարժություն
Հունիսի 28-ին բանակի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի հետ անցկացվել է մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություն, որի ընթացքում խաղարկվել են պաշտպանողական և հարձակողական բնույթի գործողություններ: Ըստ զորավարժության սցենարը՝ հարձակման անցած հակառակորդի ուժերի դեմ մարտի մեջ են…
Միասնական քննությունների հիմնական փուլում 1125 դիմորդ ստացել է անբավարար գնահատական
Միասնական քնությունների հիմնական փուլն ավարտվել է, բոլոր առարկաներից անբավարարների քանակը 1125 է: Այդ մասին հայտարարել է Գնահատման և թեստավորման արտաքին համագործակցության բաժնի պետ Վարդան Պարսամյանը։ Փոխանցում է «Պանորամա»-ն։ «Բոլոր 7 առարկաներից միասին անբավարար գնահատականների քանակը…
Նարեկ Սարգսյանի բնակարանում հայտնաբերել են շուրջ 6 միլիոն 800 հազար ԱՄՆ դոլար գումարով ավանդի պայմանագրեր. ՊԵԿ
«ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ՍՊԸ բաժնետեր Նարեկ Սարգսյանի բնակության վայրում հայտնաբերվել և առգրավվել են շուրջ 6 միլիոն 800 հազար ԱՄՆ դոլար գումարով ավանդի պայմանագրեր: Այս մասին հայտնում է Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Փոխանցում է «ՊանԱրմենիան»-ը։…
Կսահմանափակվի զբոսաշրջիկների մուտքը Սիմիլյան կղզիներ
Թաիլանդի իշխանությունները նոր ձմեռային սեզոնից սկսած մտադիր են սահմանափակել զբոսաշրջիկների մուտքը Սիմիլյան կղզիներ և հանգստացողների գիշերակացն այնտեղ արգելել։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Թաիլանդի նմանատիպ գործողությունները միտված են հայտնի վայրերի էկոլոգիայի վերականգնմանը։ Նշենք,…
Չարաշահումներ են հայտնաբերվել Երևանի թիվ 16 պոլիկլինիկայում
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևանի թիվ 16 պոլիկլինիկայում տեղի ունեցած մի շարք չարաշահումների հանգամանքները, 2 անձի մեղադրանք է առաջադրվել: Տվյալներ են ձեռք բերվել՝ Երևանի…
Լյուքսեմբուրգը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը
Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը միաձայն վավերացրել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Նշենք, որ վավերացմանը կողմ է քվեարկել 58 պատգամավոր։ Այս մասին ասված է Բրյուսելում ՀՀ դեսպանատան միկրոբլոգում։ Համաձայնագիրը ստորագրվել էր 2017թ․-ի նոյեմբերի 24-ին Բրյուսելում։ Համաձայնագիրն…
Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել
Վրաստանի Քութայիս քաղաքում (Իմերեթի տարածաշրջան) 4,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այդ մասին ասված է Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի կայքում զետեղված հաղորդագրության մեջ: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով ժամը 9:30-ին: Սոցցանցերում գրում են, որ երկրաշարժն զգացվել է նաեւ…
Մահացել է ֆանտաստ գրող Հառլան Էլիսոնը
Հունիսի 28-ին կյանքի 85-րդ տարում Կալիֆոռնիայում վախճանվել է ամերիկացի ֆանտաստ գրող Հառլան Էլիսոնը, որը գրել է «Աստղային պատերազմներ» հեռուստասերիալի «Հավերժության ծայրի քաղաքը» սերիայի սցենարը: Նշենք, որ Հառլան Էլիսոնը ծնվել է 1934թ․-ի մայիսի 27-ին Քլիվլենդում (Օհայոյի նահանգ):…
Վահագն Հարությունյանն ազատվել է Պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վահագն Հարությունյանն ազատվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից: «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 2.1-րդ մասով եւ 33-րդ հոդվածի…
Հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում ընտանեկան բռնության օրենքը
2018թ․-ի հունվարի 31-ին ԱԺ-ի ընդունած Ընտանեկան բռնության մասին օրենքն ուժի մեջ է մտնելու հուլիսի 1-ից. ոստիկանությունը կսկսի կիրառել այն: «Առավոտ» օրաթերթի փոխանցմամբ, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ոստիկանության քրեական հետախուզության երրորդ վարչության պետ, ոստիկանության…
Սարգսյանների ընտանիքի հետ կապված ՍՊԸ-ն $1,6 մլն-ից ավելի գումար է վերադարձրել բյուջե
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ընտանիքի հետ փոխկապակցված «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ընկերության դեմ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցված քրգործի շրջանակում պետական բյուջե է վերականգնվել 800 մլն դրամ կամ $1,664 մլն, հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը: Քրեական գործը հարուցվել է 2018թ․-ի մայիսի…
«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանը հրավիրում է միասին նշելու Վարդավառի տոնը
Հուլիսի 8-ին «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանը հրավիրում է միասին նշելու Վարդավառի տոնը։ Այդ օրը ժամը 10։00-18։00 արգելոց-թանգարանի մուտքն ազատ է լինելու։ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-Ից հայտնում են, որ այցելուները…
Միղանուշ Մկրտչյանը Տորոնտոյի քաղաքային խորհրդում խորհրդական է նշանակվել
Տորոնտոյի քաղաքային խորհուրդը հայկական ծագում ունեցող փաստաբան Միղանուշ Մկրտչյանին 41-րդ շրջանից խորհրդական է նշանակել: Նշենք, որ Մկրտչյանը փոխարինելու է նախկին խորհրդական Չին Լիին, հաղորդում է Global News-ը: Պաշտոնին հավակնում էր 25 թեկնածու: Մկրտչյանը ստացել է 20 ձայն և ընտրվել: 34-ամյա Միղանուշ Մկրտչյանը…
Երևանում կանցկացվի տեսական ֆիզիկայի Ամառային դպրոցը
Հուլիսի 2-ից հուլիսի 7-ը Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանում Տեսական ֆիզիկայի FAR / ANSEF-ICTP և RDP-VW Համատեղ Ամառային Դպրոցը կանցկացվի: Առաջին չորս օրվա ընթացքում երիտասարդ հետազոտողները դասախոսությունների չորս դասընթաց կլսեն: Դպրոցին կմասնակցեն երիտասարդ հետազոտողներ (մագիստրոսներ,…
Հայաստան է վերադարձել հայտնի գործարար Լևոն Մարկոսը
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ուժային կառույցներում հանում են իրենց արխիվներում մնացած նամակները, դիմումները, նախկին իշխանության հրահանգով կարճված գործերը և նոր քննություններ սկսում: Մենք տեղեկացանք, որ վերջերս Հայաստան է ժամանել Մոսկվայում բնակվող հայ անվանի ձեռնարկատեր…
Նիկոլ Փաշինյանը հաստատել է ԱԱԾ կանոնադրությունը և կառուցվածքը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին: «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 10-րդ մասին համապատասխան` Հաստատել՝ 1) Հայաստանի…
Երևանում և 7 մարզերում մի քանի ժամ լույս չի լինելու
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 29-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 - Ազատության պող. 11Ա շենքը, Նաիրի Զարյան փ. 49-71, 106-138…
Ամենա