Միասնական քնությունների հիմնական փուլն ավարտվել է, բոլոր առարկաներից անբավարարների քանակը 1125 է: Այդ մասին հայտարարել է Գնահատման և թեստավորման արտաքին համագործակցության բաժնի պետ Վարդան Պարսամյանը։ Փոխանցում է «Պանորամա»-ն։

«Բոլոր 7 առարկաներից միասին անբավարար գնահատականների քանակը կազմում է 1125։ Այս թվի մեջ մեջ կան դիմորդներ, որոնք մեկից ավելի առարկայից են անբավարար ստացել։ «Ռուսաց լեզու» առարկայի քննությանը մասնակցել է 221 դիմորդ, միջին միավորը կազմել է 9,82, անբավարար է ստացել 62 դիմորդ, 20 միավոր չի եղել, իսկ 19 հավաքել է երկու դիմորդ։ 652 դիմորդ մասնակցել է «Հայոց պատմության» քննությանը, միջին միավորը եղել է 12,64, անբավարար է ստացել 103, իսկ 19-20 միավոր հավաքել 80 դիմորդ։ «Քիմիա»-ից քննություն է հանձել 476 դիմորդ, միջին միավորը կրկին 12-ի միջակայքում է եղել, անբավարար 96 հոգի ստացել, 19-20 միավոր՝ 104»։

Անդրադառնալով բողոքների ընդունմանը՝ ԳԹԿ ներկայացուցիչն ասել է, որ դրանք հիմնականում խնդրանքի բնույթ ունեն։

«Ասում են՝ օրինակ քննության ժամանակ առողջական խնդիրներ են, գլուխ է ցավացել, նախկինում էլ եղել են նման բողոքներ, բայց սովորաբար ընթացք չի տրվում, մերժվում են։ Նման դեպքերում մասնակիցը հենց ներսում պետք է հայտարարեր, որ վատ է զգում կամ ինչ-որ խնդիր ունի», - հավելեց նա։

Լրացուցիչ փուլը կմեկնարկի հուլիսի 2-ին՝ «Ռուսաց լեզու» առարկայի քննությունով։ Այնուհետև քննությունները կշարունակվեն մինչև հուլիսի 8-ը՝ առարկաների հետևյալ հաջողդականությամբ՝ «Հայոց լեզու և հայ գրականություն», Ֆիզիկա», «Օտար լեզու», «Կենսաբանություն», Աշխարհագրություն» և «Համաշխարհային պատմություն», «Մաթեմատիկա», «Քիմիա» և «Հայոց պատմություն»։

Հայաստանյան բուհեր դիմորդների թիվը կազմել է 4626։