ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վահագն Հարությունյանն ազատվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից:

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 2.1-րդ մասով եւ 33-րդ հոդվածի 1-ին կետի «ա» կետով`

Վահագն Հարությունյանին ազատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից», - ասված է որոշման մեջ: