Ջավախքում հուլիսի 1-ին դռները կբացի Կուլիկամ գյուղի Սուրբ Երրորդություն եկեղեցին:

Նշենք, որ եկեղեցին վերանորոգվել է ծնունդով կուլիկամցի, այժմ ռուսաստանաբնակ Ստեփան Ուզունյանի բարերարությամբ:

Կուլիկամի եկեղեցու վերանորոգման աշխատանքները մոտավոր 4 ամիս է տևել, որում շատերն են իրենց ներդրումն ունեցել:

Հուլիսի 1-ին Կուլիկամ գյուղում մեծ տոնախմբություն է նախատեսվում: Գյուղում և նրա սահմաններից դուրս բնակվող կուլիկամցիները կհավաքվեն հայրենի շեմում առաջին անգամ նշելու իրենց գյուղի օրը: Այդ օրը Կուլիկամ միանգամից երեք առիթ են նշելու՝ կվերաբացվի Սբ. Երրորդություն եկեղեցին, կբացվի արցախյան հերոսամարտի մասնակից, արմատներով Կուլիկամ գյուղից Արթուր Ղարիբյանի հուշարձանը և գյուղի հանդիսությունների տունը: