Միղանուշ Մկրտչյանը Տորոնտոյի քաղաքային խորհրդում խորհրդական է նշանակվել
Տորոնտոյի քաղաքային խորհուրդը հայկական ծագում ունեցող փաստաբան Միղանուշ Մկրտչյանին 41-րդ շրջանից խորհրդական է նշանակել:
Նշենք, որ Մկրտչյանը փոխարինելու է նախկին խորհրդական Չին Լիին, հաղորդում է Global News-ը:
Պաշտոնին հավակնում էր 25 թեկնածու: Մկրտչյանը ստացել է 20 ձայն և ընտրվել: 34-ամյա Միղանուշ Մկրտչյանը տիրապետում է հայերեն, պարսկերեն, ֆրանսերեն, իսպաներեն և ռուսերեն լեզուներին:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում