Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը միաձայն վավերացրել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Նշենք, որ վավերացմանը կողմ է քվեարկել 58 պատգամավոր։

Այս մասին ասված է Բրյուսելում ՀՀ դեսպանատան միկրոբլոգում։

Համաձայնագիրը ստորագրվել էր 2017թ․-ի նոյեմբերի 24-ին Բրյուսելում։ Համաձայնագիրն արդեն վավերացրել են Ռումինիան, Լեհաստանը, Լատվիան, Լիտվան և Էստոնիան: