Վրաստանի Քութայիս քաղաքում (Իմերեթի տարածաշրջան) 4,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այդ մասին ասված է Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի կայքում զետեղված հաղորդագրության մեջ:

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով ժամը 9:30-ին: Սոցցանցերում գրում են, որ երկրաշարժն զգացվել է նաեւ Թբիլիսիում: Քութայիսում ավերածությունների կամ տուժածների վերաբերյալ հաղորդումներ չեն ստացվել: