Toyota ընկերությունը ներկայացրել է վերածնված սպորտային Suprа ավտոմեքենայի մրցարշավային տարբերակը, հաղորդում է Autonews.ru-ն:

Ավտոմեքենան մշակվել է հատուկ NASCAR մրցավազքին մասնակցելու համար, իսկ դրա դիզայնը հիշեցնում է ավտոմեքենայի ճանապարհային տարբերակը, որը կներկայացվի ավելի ուշ: Ծրագրին մասնակցել է նաև ճապոնական ապրանքանիշի Toyota Racing (TRD) անվանումով բաժինը:

Նորույթը նախատեսված է NASCAR-ի մրցավազքին 2019թ․-ի մրցաշրջանին մասնակցելու համար: